Կորպորատիվ կառավարում

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի կորպորատիվ կառավարման մարմիններն են.

 

  • Բաժնետերերի ընդհանուր ժողով
  • Խորհուրդ
  • Գործադիր տնօրեն

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (այսուհետ՝ Ընկերություն) կառավարման բարձրագույն մարմինը Բաժնետերերի ընդհանուր ժողովն է: Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Խորհուրդը՝ այն հարցերի շուրջ, որոնք Ընկերության կանոնադրությամբ և օրենքով վերապահված չեն Բաժնետերերի ընդհանուր ժողովին: Ընկերության ընթացիկ ղեկավարումն իրականացվում է Գործադիր տնօրենի կողմից:

Կառավարման մարմինների իրավասությունների շրջանակը և հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի պահանջներով և Ընկերության Կանոնադրությամբ, ինչպես նաև հաշվի է առնվում միջազգային լավագույն փորձը՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով որոշումների կայացման և խնդիրների լուծման կոլեգիալության սկզբունքին:

Ընկերության կորպորատիվ կառավարման հաջողության գրավականն է նաև հաշվետվողականության, արդարության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքները կիրառող առողջ և գիտակից թիմը: Անձնակազմի պարբերաբար վերապատրաստման, կորպորատիվ միջոցառումների և ընդհանուր նպատակների ու առաքելության հստակեցման միջոցով` Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ստեղծել ու զարգացնում է ընկերության կորպորատիվ մշակույթը: Նվիրված, աշխատասեր և միասնական թիմի ուժը թույլ է տալիս Կորպորացիային հաղթահարել հնարավոր դժվարությունները և հասնել նախանշած նպատակների և տեսլականի իրագործմանը:

Ֆինանսական հաշվետվության ստուգման իրականացման և հաստատման նպատակով Ընկերությունը յուրաքանչյուր տարի ներգրավում է արտաքին հեղինակավոր աուդիտոր, որը կապված չէ Կորպորացիայի և իր բաժնետերերի հետ գույքային շահերով:

Վերջին թարմացում ` 18.07.2022 10:56