Առաքելություն

Ստեղծվելով ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված  «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի շրջանակներում` մեր առաքելությունն ենք համարում.

– խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
– նպաստել վարկային ռիսկի հսկողության գործուն համակարգի ստեղծմանը` ապահովելով վարկային ռիսկի կառավարման մեխանիզմ, որը բավարարում է հետևյալ պայմաններին.

  • որակավորված, փորձառու և խրախուսվող անձնակազմ,
  • ռիսկի գնահատման և կառավարման առաջադիմական մեթոդների կիրառում,
  • ռիսկի հսկման արդյունավետ համակարգ,
  • հուսալի տեղեկատվական համակարգեր և տվյալների արդյունավետ մշակում,
  • կառավարչական տեղեկատվության հետևողական և հուսալի հաշվետվությունների համակարգի ձևավորում:

 

Մեր նպատակն է.

– օժանդակել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ու ամրապնդմանը` դառնալով հուսալի և վստահելի գործընկեր ձեռնարկատերերի համար, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկայիս հաճախորդների վստահությունը,
– պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դարձնել դյուրին և հասանելի:

Վերջին թարմացում ` 26.07.2022 14:32