5.04.2019

Ստորագրվել է եռակողմ հուշագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում վարկը տնտեսավարողներին տրամադրվում է 5%, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից: