ECO լիզինգ

Լիզինգը տրամադրվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող “Էներգաարդյունավետություն
ՓՄՁ-ների համար” ծրագրի շրջանակներում

 

Նպատակը

Պրոդուկտի նպատակն է ֆինանսավորման արդյունքում ապահովել ընկերությունների համար էներգախնայող ներդրումներ:

 

Նպատակային խմբերը

Լիզինգը տրամադրվում է ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ
ոլորտներում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ շինարարություն, ծառայությունների
մատուցում, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց:

 

Լիզինգի տրամադրման նպատակը

 Լիզինգի տրամադրման արդյունքում պետք է բարձրանա էներգիայի օգտագործման արդյունավետությունը: Մասնավորապես լիզինգային
եղանակով կարող են տրամադրվել ստորև ներկայացված հիմնական միջոցները.

  • էներգախնայող սարքավորումների եւ համակարգեր,
  • արևային ջրատաքացուցիչներ (ինչպես տաք ջրի, այնպես էլ ջեռուցման համար նախատեսված) եւ արեւային ֆոտովոլտային վահանակներ,
  • ռեսուրսներ խնայող եւ միջավայրը քիչ աղտոտող գյուղատնտեսական տեխնիկա, շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ
    (այդ թվում էլեկտրոմոբիլներ, հիբրիդ մեքենաներ, գազով աշխատող մեքենաներ),
  • բիոգազ արտադրող սարքավորումներ (օրգանական մնացորդներից),
  • այլ էներգաարդյունավետ հիմնական միջոցներ:

 

Տրամադրման պայմանները

Արժույթը ՀՀ դրամ
Լիզինգի առավելագույն գումար 1 մլրդ
Լիզինգի տոկոսադրույքը Անվանական տոկոսադրույք սկսած 9 %-ից

Փաստացի տոկոսադրույք 9.38% հետևյալ պայմանների դեպքում

Նախնական վճար  Լիզինգի առարկայի արժեքի առնվազն 20 %

 

Մարման կարգը

Մինչև 60 ամիս մարման ժամկետ

 

Լիզինգի ապահովվածություն

Իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց երաշխավորություն:

 

Լիզինգի վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր լիզինգների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերջին թարմացում ` 22.06.2022 20:20