Աշխատանք

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատատեղի անվանումը՝ Տեղեկատվական անվտանգության մասնագետ
 

Պարտականությունները

  • Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կանոնավոր վերլուծության իրականացում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի խոցելի կողմերի հայտնաբերում,
  • Վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից պաշտպանության կազմակերպում,
  • ԻՏ գործընթացներում անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում և ներդրում,
  • Տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի և քաղաքականությունների խախտման փաստերի hետաքննման իրականացման կազմակերպում,
  • Պաշտպանման միջոցների կառավարման և ներխուժումների բացահայտման ապահովում,
  • Նոր ԻՏ ծառայությունների ստեղծման և փոփոխման ընթացքում տեղեկատվական անվտանգության պահանջների սահմանում,
  • Տվյալների կենտրոնացված հավաքագրման, պահպանման և վերլուծության ապահովում,
  • Ընկերության տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածության կանոնավոր մոնիթորինգի իրականացում,
  • Տեղեկատվական անվտանգության դրույթների վերաբերյալ աշխատակիցներին իրազեկում,
  • Տեղեկատվական անվտանգությանը վերաբերող ներքին իրավական ակտերի համապատասխանության մշտադիտարկում և հաշվետվությունների կազմում,
  • Տեղեկատվական համակարգերի և ծառայությունների անվտանգության ապահովման համալիր գործողությունների իրականացում,
  • Տեղեկատվական անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals, DLP, SIEM, IPS/IDS և այլն) սպասարկում, մոնիթորինգ և առաջացող խնդիրների վերլուծություն,
  • Տեղեկատվական (IT) համակարգերի վերահսկում և պարբերական վերանայում,
  • Համկարգչային ցանցի վերահսկողություն, անվտանգության կարգավորումների իրականացում, ցանցային կանոնների կազմում,
  • Տեղեկատվական համակարգերի ուսումնասիրում, նոր համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցություն, անվտանգության կարգավորումների իրականացում,
  • ՏՏ համակարգերի խոցելիությունների և տեղեկատվական անվտանգությանը վերաբերվող թերությունների բացահայտում:
 

Հիմնական պահանջները

Կրթությունը Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
Մասնագիտական փորձը Աշխատանքային փորձը՝ որպես համակարգերի/ցանցի ադմինիստրատոր կամ տեղեկատվական անվտանգության մասնագետ, ցանկալի է:
Գիտելիքները
  •  Տեղեկատվական անվտանգության կառավարման վերաբերյալ գիտելիքներ, բազային գիտելիքներ տեղեկատվական անվտանգության, կիրառվող ստանդարտների, առկա տենդենցների և անվտանգության համակարգերի վերաբերյալ (ISO 27001)
  • Տեղեկատվական համակարգերի (IT) տարրական գիտելիքներ (Linux/Unix և/կամ Windows ՕՀ, համակարգչային ցանց և այլն),  hամակարգերի ադմինիստրավորում
  • Բազային փորձ անվտանգության համակարգերի (Antivirus, Firewals, DLP, SIEM, IPS/IDS և այլն) կառավարման և մոնիթորինգի բնագավառում
  • Բազային գիտելիքներ համակարգչային ցանցերի, դրանց կարգավորման և կիրառվող անվտանգության մոտեցումների վերաբերյալ (DMZ, VLAN, VPN և այլն)
  • Այլ լրացուցիչ գիտելիքները տվյալների բազաների ղեկավարման համակարգերի վերաբերյալ (MS SQL Server, MySQL և այլ) կամ ծրագրավորման բնագավառում (PowerShell, Python, Tansact SQL և այլն) կդիտարկվեն որպես առավելություն:
  • LAN, WAN, WiFi գիտելիքների իմացություն; Համակարգչային ցանցերի տեխնոլոգիաների իմացություն ներառյալ՝ Networks LAN, WAN, network protocols, Routers, network troubleshooting, Firewall Configuration/Administration,
  • Շտեմարաններին վերաբերվող տարրական գիտելիքներ,
  • Cisco, ASA, PIX ցանցային տարրերի կառավարման հմտություններ,
  • Ցանցային անվտանգության հիմքերի իմացություն:
Լեզուների իմացությունը Հայերենի լավ իմացություն, անգլերեն ՏՏ տերմինոլոգիայի իմացություն

Գործարար

 որակները

Վերլուծելու ունակություն, նախաձեռնողականություն, վճռականություն, խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, խորհրդատվական հմտություններ, թիմում աշխատելու հմտություն, նորմատիվ ակտերի հետ աշխատելու հմտություն:
Դիմելու կարգ Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներից պահանջվում է ուղարկել իրենց ինքնակենսագրությունը /հայերեն լեզվով, 3X4 չափսի լուսանկարով/` hr@dica.am էլ. հասցեով` պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:

Ընտրության

կարգը

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:
Դիմելու վերջնաժամկետը 21.05.2019թ.

 

 

Վերջին թարմացում ` 7.05.2019 18:34