7.11.2019

Հանդիպում գերմանական ”Grimme” ընկերության ներկայացուցչի և «Էդագրո» ՍՊԸ տնօրենի հետ

Նոյեմբերի 6-ին Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գրասենյակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, Ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը, ՓՄՁ ֆինանսավորման բաժնի պետ Արթուր Ղալեչյանը և արտաքին կապերի մասնագետ Զարուհի Հակոբյանը  հանդիպել են  գերմանական ”Grimme”  ընկերության տարաշածրջանային վաճառքի պատասխանատու Իվան Լեյսի և «Էդագրո» ՍՊԸ տնօրեն Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կողմերը քննարկել են գերմանական ”Grimme” ընկերության հետ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հաջող համագործակցությունը. Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ”Grimme” ընկերությունից ձեռք է բերել, ՀՀ  ներկրել ու Գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության և  Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրերով «Էդագրո» ՍՊԸ-ին  տրամադրել կարտոֆիլի տեսակավորման հոսքագիծ ու կարտոֆիլահավաք կոմբայն: Ի դեպ, ինչպես փաստեց ՛՛Grimme” ընկերության ներկյաացուցիչը, այսօրինակ սարքավորումներ առաջին անգամ են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն:

”Grimme” ընկերությունը գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների արտադրությամբ զբաղվող առաջատար եվրոպական ընկերություններից է աշխարհում, որն իր արտադրանքն իրացնում է աշխարհի ավելի քան 120 երկրներում: Հաշվի առնելով հաջող համագործակցության փորձը և ընկերության սարքավորումների որակական բարձր հատկանիշները՝ քննարկվել է նաև ”Grimme”-ի արտադրանքը գյուղոլորտի աջակցության պետական ծրագրերի շրջանակներում հայաստանյան ֆերմերների ավելի լայն շրջանակի լիզինգային եղանակով մատչելի պայմաններով հասանելի դարձնելու հնարավորությունը:

”Grimme”-ի ներկայացուցիչը հայտնել է ընկերության պատրաստակամությունը ներդնել ջանքեր ՀՀ ֆերմերներին ծանոթացնելու ”Grimme”-ի արտադրատեսականուն, աշխատանքային պրոցեսներին և տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:

Կողմերը համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման պատրաստակամություն են հայտնել, ինչպես նաև նաշանշվել է առաջիկայում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրում: