8.08.2018

Կայացել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի խորհրդի նիստը

Այսօր` օգոստոսի 8-ին, ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի խորհրդի նախագահ Դավիթ Նահապետյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի խորհրդի հերթական նիստը` խորհրդի անդամներ Ցոլվարդ Գևորգյանի, Հայկազ Բախշեցյանի, Սեյրան Ավագյանի, Սեյրան Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և կազմակերպության ղեկավարների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման հարցերին, ինչպես նաև Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ընթացիկ գործունեությանը: