30.05.2018

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Այսօր` մայիսի 30-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայում կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ ղեկավար անձնակազմը հանդիպել են Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՓՄՁ փորձագետ, ավագ տնտեսագետ Ջուզեպպե Գրամինայի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես ներկայացվել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործունեությանը վերաբերող տեղեկություններ, ինչպես նաև ՀԶՆԿ գործունեության օրենսդրական դաշտը, դերը և նշանակությունը ՀՀ տնտեսության ֆինանսական շուկայում:

ՀԶՆԿ ղեկավարությունը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի խորհրդատվական առաքելության դերը, համատեղ քննարկումների արդյունքում ֆինանսական շուկայում ճիշտ ուղղություններ գտնելու և խթանելու տնտեսության զարգացմանն ուղղված թիրախային ճյուղերը:

Ջուզեպպե Գրամինայի խոսքով, ՀԲ փորձագետներն ուսումնասիրելով ՀԶՆԿ 2017 թվականի ֆինանսական արդյունքների վերաբերյալ անկախ աուդիտի եզրակացությունը՝ այն օրինակելի են համարել այլ նմանօրինակ կառույցների համար:

Կողմերը քննարկել են նաև ներդրումների ներգրավման գործընթացին առնչվող հարցեր: