ECO վարկ

Վարկը տրամադրվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող
“Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար” ծրագրի շրջանակներում

 

Նպատակը

Պրոդուկտի նպատակն է ֆինանսավորման արդյունքում ապահովել ընկերությունների համար էներգախնայող ներդրումներ:

 

Նպատակային խմբերը

Վարկը տրամադրվում է ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործունեություն են ծավալում
հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն,
ծառայությունների մատուցում:

 

Վարկի նպատակը

Վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների և շրջանառու միջոցների ֆինանսավորման նպատակով, որի արդյունքում
բարձրանում է էներգիայի օգտագործման արդյունավետությունը: Ընդհանուր վարկի գումարի մինչև 30%-ը կարող է ուղղվել
էներգաարդյունավետ ներդրումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռք բերմանը: Մասնավորապես
ֆինանսավորումը կարող է ուղղվել ստորև ներկայացված նպատակների համար.

  • էներգախնայող սարքավորումների եւ համակարգերի ձեռք բերում,
  • արևային ջրատաքացուցիչների (ինչպես տաք ջրի, այնպես էլ ջեռուցման համար նախատեսված) եւ արեւային ֆոտովոլտային
    վահանակների ձեռք բերում,
  • ռեսուրսներ խնայող եւ միջավայրը քիչ աղտոտող գյուղատնտեսական տեխնիկայի, շինարարական տեխնիկայի, տրանսպորտային
    միջոցների (այդ թվում էլեկտրոմոբիլներ, հիբրիդ մեքենաներ, գազով աշխատող մեքենաներ) ձեռքբերում,
  • բիոգազ արտադրող սարքավորումների (օրգանական մնացորդներից) ձեռքբերում,
  • այլ էներգաարդյունավետ ներդրումներ:

 

Տրամադրման պայմանները

Արժույթը ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար  1 մլրդ
Վարկի տոկոսադրույքը

 

Անվանական տոկոսադրույք սկսած 9.5 %-ից

Փաստացի տոկոսադրույք 9.92%  հետևյալ պայմանների դեպքում

 

Մարման կարգը

Մինչև 60 ամիս մարման ժամկետ, հնարավոր է նաև արտոնյալ ժամկետի տրամադրում մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում
հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերջին թարմացում ` 22.06.2022 20:01