Երաշխիքի հայտի ուսումնասիրության համար անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) տնտեսավարողներից
պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

 

  • Երաշխիքի հայտ (դիմում),
  • Ա/Ձ-ի գործունեության (այդ թվում՝ կանխատեսումներ) և երաշխիքի նպատակի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն,
  • Մրցույթի հրավերի, մատակարարման պայմանագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Համաձայնություն/ներ/ “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար,
  • Ա/Ձ-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի առկայության/բացակայության վերաբերյալ տեղեկանք,
  • Ա/Ձ-ի գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության իրավունքը /առկայության դեպքում/, վարձակալության իրավունքը
    /առկայության դեպքում/ հավաստող փաստաթղթերի պատճեններ,

 

Ա/Ձ-ի իրավական փաստաթղթեր

  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/,
  • Ա/Ձ-ի վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,
  • Ա/Ձ-ի անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,

 

Ա/Ձ-ի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր

  • Ֆինանսական հաշվետվություններ (ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություններ)` ստորագրված և
    կնքված /կնիքի առկայության դեպքում/,
  • Հարկային հաշվետվություններ,
  • Գործող իրացման պայմանագրերի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեններ /առկայության դեպքում/,

 

Անշարժ գույքի գրավադրման դեպքում

  • Սեփականության վկայականի պատճեն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սեփականության վկայականի տրամադրման հիմքերի պատճեններ,
  • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ /առկայության դեպքում/,
    նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ամուսնության/ամուսնալուծության
    վկայականների ու այլ իրավական փաստաթղթերի պատճեններ,
  • Տեղեկանք անշարժ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների)
    վերաբերյալ՝ տրված ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից,

 

Տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում

  • Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
  • Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ
    /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,

 

Տեղեկանքներ

  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից տրված տեղեկանք ՀՀ պետական բյուջեի  նկատմամբ Ա/Ձ-ի պարտավորությունների վերաբերյալ,
  • Գրավ առաջարկվող գույքի /առկայության դեպքում/ գնահատման վերաբերյալ տեղեկանք տրված կորպորացիայի հետ համագործակցող
    մասնագիտացված անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից,

 

Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ
ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել
լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Սպառողին
(նման պահանջի առկայության դեպքում)։

 

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վարկային կազմակերպությունը:

Վերջին թարմացում ` 16.06.2022 14:41