Երաշխիքի հայտի ուսումնասիրության համար իրավաբանական անձ տնտեսավարողներից
պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

  1. Երաշխիքի հայտ (դիմում),
  2. Ընկերության իրավասու մարմնի որոշում երաշխիք ստանալու և գրավ դնելու /գրավի առկայության դեպքում/ վերաբերյալ կամ տեղեկանք,
    որ գործարքը չի հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված խոշոր գործարք,
  3. Ընկերության գործունեության (այդ թվում՝ կանխատեսումներ) և երաշխիքի նպատակի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն,
  4. Մրցույթի հրավերի, մատակարարման պայմանագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի պատճեններ /առկայության դեպքում/,
  5. Համաձայնություն/ներ/ “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար,
  6. Ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի առկայության/բացակայության վերաբերյալ տեղեկանք,
  7. Ընկերության գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության իրավունքը /առկայության դեպքում/, վարձակալության իրավունքը
    /առկայության դեպքում/  հավաստող փաստաթղթերի պատճեններ,

 

Ընկերության իրավական փաստաթղթեր

  1. Ընկերության կանոնադրություն՝ իր փոփոխություններով (պատճեն),
  2. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայական՝ իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/,
  3. Ընկերության վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք (բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև
    արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ տրված ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից),
  4. Տեղեկանք Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ (բաժնետիրական ընկերությունների դեպքում),
  5. Տնօրենի անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  6. Ընկերության կանոնադրական կապիտալում 10% և ավելի մասնակցություն ունեցող.
  • ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների/բաժնետերերի/անդամների անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ /առկայության
    դեպքում/, նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  • իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունն իր փոփոխություններով (պատճեն), ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց
    պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/, ընկերության վերաբերյալ ՀՀ ԱՆ
    իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք (բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի
    (անվանատերերի) ցուցակ տրված ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից),

 

Ընկերության գործունեությանը վերաբերող փաստաթղթեր 

  1. Ֆինանսական հաշվետվություններ (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի մասին
    հաշվետվություններ)` ստորագրված և կնքված /կնիքի առկայության դեպքում/,
  2. Հարկային հաշվետվություններ,
  3. Գործող իրացման պայմանագրերի պատճեներ /առկայության դեպքում/,
  4. Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեներ /առկայության դեպքում/,

 

Անշարժ գույքի գրավադրման դեպքում

  1. Սեփականության վկայականի պատճեն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սեփականության վկայականի տրամադրման
    հիմքերի պատճեններ,
  2. Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ /առկայության
    դեպքում/, նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ամուսնության/
    ամուսնալուծության վկայականների ու այլ իրավական փաստաթղթերի պատճեններ,
  3. Տեղեկանք անշարժ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների)
    վերաբերյալ՝ տրված ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից,

 

Տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում

  1. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
  2. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
  3. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ
    /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,

 

Տեղեկանքներ

  1. ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից տրված տեղեկանք ՀՀ պետական բյուջեի  նկատմամբ Ընկերության պարտավորությունների վերաբերյալ,
  2. Գրավ առաջարկվող գույքի /առկայության դեպքում/ գնահատման վերաբերյալ տեղեկանք տրված կորպորացիայի հետ համագործակցող
    մասնագիտացված անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից,
  • Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ
    ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել
    լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Սպառողին
    (նման պահանջի առկայության դեպքում)

 

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վարկային կազմակերպությունը:

 

Վերջին թարմացում ` 16.06.2022 12:03