Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ հայտի ուսումնասիրության համար ֆիզիկական անձ (նաև Ա/Ձ)
շահառուներից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

  • Լիզինգի հայտ,  /կից ներկայացվում է/
  • Գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար ընկերության կողմից շարժական գույքի վաճառքի մտադրության վերաբերյալ տրամադրված գրություն,
  • Շահառուի, ընտանիքի անդամների, երաշխավորների անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ /առկայության դեպքում/,
    նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  • Ա/Ձ հանդիսանալու դեպքում՝

– ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/,

– Ա/Ձ-ի վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,

  • Շահառուի, երաշխավորների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտանիքի անդամների համաձայնություն “ԱՔՌԱ Քրեդիտ
    Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար, /կից ներկայացվում է/
  • Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը /առկայության դեպքում/,
    վարձակալության իրավունքը /առկայության դեպքում/   հավաստող փաստաթղթերի պատճեններ,
  • Երաշխավորող անձանց պատկանող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի
    պատճեններ /առկայության դեպքում/,
  • Շահառուի կամ ընտանիքի անդամների այլ  եկամուտները հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/,
  • Տեղեկանք/ներ/ գյուղապետարանից անասունների գլխաքանակի /առկայության դեպքում/, տնտեսության մեջ օգտագործվող գյուղտեխնիկաների
    /առկայության դեպքում/ (եթե առկա չէ տվյալ տեխնիկաների նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հավաստող փաստաթուղթ),
    օգտագործվող հողատարածքների /առկայության դեպքում/ (եթե առկա չէ հողատարածքների նկատմամբ սեփականության կամ վարձակալության
    իրավունքը հավաստող փաստաթուղթ) վերաբերյալ,
  • Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Լիզինգով տրակտոր կամ կոմբայն ձեռք բերելու դեպքում տրակտորիստ-մեքենավարի կամ կոմբայնավարի վկայականի և անձնագրի պատճեն,
    սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով, ինչպես նաև
    վերջինիններիս կողմից տեխնիկան շահագործելու վերաբերյալ տրված համաձայնություն, եթե տեխնիկան շահագործողը չի հանդիսանալու
    է Շահառուն, /կից ներկայացվում է
  • Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ
    ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել
    լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Սպառողին
    (նման պահանջի առկայության դեպքում)։


Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վերլուծություն իրականացնող մասնագետը՝ ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ:

Վերջին թարմացում ` 23.06.2022 12:31