Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի հայտի ուսումնասիրության համար իրավաբանական անձ
տնտեսավարողներից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

 

  • Լիզինգի հայտ,  /կից ներկայացվում է/
  • Գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար ընկերության կողմից շարժական գույքի վաճառքի մտադրության
    վերաբերյալ տրամադրված գրություն,
  • Ընկերության իրավասու մարմնի որոշում գյուղատնտեսական տեխնիկան լիզինգի միջոցով ձեռք բերելու վերաբերյալ
    կամ տեղեկանք, որ գործարքը չի հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված խոշոր գործարք,
  • Համաձայնություն/ներ/ “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ
    կատարելու համար, / կից ներկայացվում է /
  • Ընկերության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի առկայության
    /բացակայության վերաբերյալ տեղեկանք / կից ներկայացվում է  /
  • Ընկերության կանոնադրություն՝ իր փոփոխություններով (պատճեն),
  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայական՝ իր ներդիրներով (պատճեն)
    /առկայության դեպքում/,
  • Ընկերության վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք (բաժնետիրական
    ընկերությունների դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ տրված
    ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից),
  • Տեղեկանք Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ (բաժնետիրական
    ընկերությունների դեպքում),
  • Տնօրենի անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ
    /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  • Ընկերության կանոնադրական կապիտալում 10% և ավելի մասնակցություն ունեցող.
  • ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների/բաժնետերերի/անդամների անձնագրերի պատճեններ, սոցքարտերի
    պատճեններ /առկայության դեպքում/, նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  • իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունն իր փոփոխություններով (պատճեն), ՀՀ ԱՆ
    իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/,
    ընկերության վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք (բաժնետիրական ընկերությունների
    դեպքում նաև արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ տրված ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից),
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից տրված տեղեկանք ՀՀ պետական բյուջեի  նկատմամբ Ընկերության պարտավորությունների վերաբերյալ,
  • Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը /առկայության դեպքում/,
    վարձակալության իրավունքը /առկայության դեպքում/  հավաստող փաստաթղթերի պատճեններ,
  • Երաշխավորող անձանց /անհրաժեշտության դեպքում/ անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ /առկայության դեպքում/,
    նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով (իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորների
    /անհրաժեշտության դեպքում/ կանոնադրությունն իր փոփոխություններով (պատճեն), ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական
    ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն), ընկերության վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական
    ռեգիստրի քաղվածք (բաժնետիրական ընկերությունների դեպքում նաև տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից ընկերության
    բաժնետերերի վերաբերյալ),
  • Երաշխավորող անձանց /անհրաժեշտության դեպքում/ պատկանող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության
    իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Լիզինգով տրակտոր կամ կոմբայն ձեռք բերելու դեպքում տրակտորիստ-մեքենավարի կամ կոմբայնավարի վկայականի և անձնագրի
    պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
    ինչպես նաև վերջինիններիս կողմից տեխնիկան շահագործելու վերաբերյալ տրված համաձայնություն, /կից ներկայացվում է/

Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի
պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման
վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ
հարցեր տալ Սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

 

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վերլուծություն իրականացնող մասնագետը՝ ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ: 

Վերջին թարմացում ` 16.06.2022 13:13