Ոռոգման արդիական համակարգեր

ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ  

 

Ծրագիրը իրականացվում է հետևյալ մեխանիզմներից (ըստ համակարգը  ներդնող տնտեսվարողի հայեցողության) որևէ մեկի կիրառմամբ`

 

  • սուբսիդավորվող վարկերի տրամադրում` կապալառուի հետ կնքվող պայմանագրերի հիման վրա,
  • սուբսիդավորվող վարկերի տրամադրում` անմիջապես վարկառուին:

 

Գումարը

  • Ծրագրի շրջանակներում Կապալառուի միջոցով աշխատանքների իրականացման դեպքում.

կաթիլային ոռոգման համար 1հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումն անկախ մշակաբույսից կազմում է 2.2 մլն դրամ,

անձրևացման համակարգի համար 1հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումն անկախ մշակաբույսից կազմում է 2.7 մլն դրամ,

Տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ վարկառուի համար չի կարող գերազանցել 150.0 մլն դրամը:

  • Ծրագրի շրջանակներում առանց Կապալառուի աշխատանքների (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց, բաշխիչ ցանց) իրականացման դեպքում.

կաթիլային ոռոգման համակարգի համար 1 հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումը անկախ մշակաբույսից կազմում է 1.6 մլն դրամ,

անձրևացման համակարգի համար 1 հա-ի համար կատարվող առավելագույն վարկային ներդրումը անկախ մշակաբույսից կազմում է 1.9  մլն դրամ:

Տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ վարկառուի համար չի կարող գերազանցել 110.0 մլն դրամը։

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

Սահմանամերձ բնակավայրերի համար,

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում,

Գյուղատնտեսական կոոպերատիվների համար /առնվազն 3 հա հողատարածքում ներդրման դեպքում/

0%
Հանրապետության մնացած համայնքների համար 2%

 

Տրամադրում

Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

 

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 3 տարի.

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը տարեկան 6 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն ՀՀ ԿԲ ՛՛Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի՛՛ վարկը օբյեկտիվ չափանիշների ստանդարտ դասով դասակարգված չէ:
  • Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործվելու դեպքում:
  • Վարկառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների հայտնաբերման դեպքում:

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

 

Վերջին թարմացում ` 17.05.2019 10:50