
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների
սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
Շահառուներ
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք, գյուղատնտեսական կոոպերատիվները:
Վարկի նպատակ
- մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում,
- անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում,
- գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերում,
- անասնակերի ձեռքբերում,
- սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում,
- գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում,
- հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար
անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սերմերի,սածիլների և տնկիների) և ծառայությունների ձեռքբերում, - տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում,
- ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում։
Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված
վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման այլ ծրագրերի շահառու տնտեսավարողները, քանի որ նշված ծրագրերի իրականացման
նպատակով պետական բյուջեով նախատեսված են այլ միջոցներ։
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Գումարը
Վարկի գումարը մեկ վարկի հաշվով կազմում է 3-15 մլն ՀՀ դրամ:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տնտեսությանը տրամադրվող վարկի կամ վարկերի հանրագումարի մնացորդը չի կարող
գերազանցել 15 մլն ՀՀ դրամ:
Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում
- 0%` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին,
- 3%` գյուղատնտեսական կոոպերատիվների համար,
- 5%` մնացած բոլոր շահառուներին:
Մարման ժամկետը
Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։
Արտոնյալ ժամանակահատված
Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 6 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում
հաճախորդի կողմից վարկի մայր գումարի վճարումներ չեն իրականացվում):
Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ
Վարկային կազմակերպության կողմից ծառայությունների համար այլ վճարներ չեն սահմանվում:
Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները
Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`
- Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով
հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Կորպորացիայի հանդեպ
ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող
կարգի համաձայն, վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ, - Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների, պահանջների խախտում,
- Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Օգտակար տեղեկատվություն
- Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների
(տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից
նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը: - Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: