Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եվ հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ  ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ

Գումարը

Կապալառուի միջոցով աշխատանքների իրականացման դեպքում.

  • Խաղողի այգի՝ 108 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 10,8մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ 144 մլն դրամ(1հա-ի համար առավելագույնը 14,4 մլն դրամ),
  • Ինտենսիվ պտղատու այգի՝ 187 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 18,7մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ 248 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 24,8մլն դրամ),
  • Հատապտղանոց՝ 69.6 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 23,2մլն դրամ), կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,

Առանց կապալառուի աշխատանքների իրականացման դեպքում

  • Խաղողի այգի՝ 86 մլն դրամ(1հա-ի համար առավելագույնը 8,6մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ 115․2 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 11,5մլն դրամ),
  • Ինտենսիվ պտղատու այգի՝ 149 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 14,9մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ 198 մլն դրամ(1հա-ի համար առավելագույնը 19,8մլն դրամ),
  • Հատապտղանոց՝ 55.8 մլն դրամ (1հա-ի համար առավելագույնը 18,6մլն դրամ), կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,

Ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերից օգտված շահառու տնտեսվարողները:

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

Սահմանամերձ բնակավայրերի և Գյուղատնտեսական կոոպերատիվների համար /առնվազն 3 հա այգի հիմնող / 0%
Հանրապետության մնացած համայնքների համար 2%

Տրամադրում

Վարկը տրամադրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: Վարկը կարող է տրամադրվել հետևյալ նպատակներով՝

  • 0.5-ից 10 հեկտար խաղողի այգի հիմնելու,
  • 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգի հիմնելու
  • 0.5-ից 3 հեկտար հատապտղանոց հիմնելու:

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 8 տարի.

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 5 տարի (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կորպորացիայի հանդեպ կամ կորպորացիայի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:
  • Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների խախտում,
  • Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:

 

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կոպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

 

Վերջին թարմացում ` 11.09.2019 12:33