Գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ

 

Գումարը

Կապալառուի միջոցով աշխատանքների իրականացման դեպքում.

  • Խաղողի այգի՝ 3.6 մլն դրամ, յուրաքանչյուր Շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը 36 մլն դրամ:
  • Ինտենսիվ պտղատու այգի՝ 8․5 մլն դրամ, յուրաքանչյուր Շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը 85մլն դրամ:

Առանց կապալառուի աշխատանքների իրականացման դեպքում

  • Խաղողի այգի՝ 2.88 մլն դրամ, յուրաքանչյուր Շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը 28.8մլն դրամ:
  • Ինտենսիվ պտղատու այգի՝ 6․8 մլն դրամ, յուրաքանչյուր Շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը 68 մլն դրամ:

 

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

Սահմանամերձ բնակավայրերի և Գյուղատնտեսական կոոպերատիվների համար /առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող / 0%
Հանրապետության մնացած համայնքների համար 2%

Տրամադրում

Վարկը տրամադրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

Յուրաքանչյուր Շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը.

  • խաղողի այգի՝ 0.5 – 10 հա,
  • ինտենսիվ պտղատու այգի՝ 0.5 – 10 հա:

 

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  7 տարի.

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ 1 տարի (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների կորպորացիայի հանդեպ կամ կորպորացիայի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:
  • Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների խախտում,
  • Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կոպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

 

 

Վերջին թարմացում ` 23.07.2019 17:47