
ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եվ այծաբուծության
զարգացմանը աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
Շահառուներ
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը:
Վարկի նպատակ
Տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերում (հղի ոչխար և այծ, ոչխարի ու այծի արու և էգ տոհմային մատղաշ)
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Գումարը
Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից
- մեկ գլուխ տոհմային ՄԵԿ-ի՝ մինչև 450 հազ. դրամ արժեքով ձեռք բերված կենդանու
համար փաստացի վճարված գումարը (չհաշված տեղափոխման ծախսերը), - բայց ոչ ավելի, քան տարեկան 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային ՄԵԿ,
այդ թվում՝ 100 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։
Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում
- 0%` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին,
գյուղատնտեսական կոպերատիվներին, - 2%` մնացած համայնքների տնտեսվարողներին։
Մարման ժամկետը
Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 4 տարի։
Արտոնյալ ժամանակահատված
Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում
հաճախորդի կողմից վարկի մայր գումարի վճարումներ չեն իրականացվում):
Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ
Կորպորացիայի կողմից ծառայությունների համար այլ վճարներ չեն սահմանվում:
Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները
Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`
- Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով
հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Կորպորացիայի հանդեպ
ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող
կարգի համաձայն, վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ, - Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների, պահանջների խախտում,
- Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Օգտակար տեղեկատվություն
- Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների
(տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից
նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը: - Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: