Համառոտ ակնարկ
«Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսի 7-ին` ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 28 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմանբ սահմանված “Տնտեսության կայունացման վարկավորման” ծրագրի շրջանակներում և նպատակ ունի աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2.260.500.000դրամ:
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր մարմինը:
Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան հանդիսանում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարիչը www.panarmfund.am :
Ընկերության գրասենյակի իրավաբանական հասցեն է.
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:
Ընկերության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00:
Գործառնական ժամեր իրավաբանական անձանց համար` 9.30-17.00:
Ընկերության ներկայացուցչություններն են՝
1. «Սյունիք» ներկայացուցչություն
Գործունեության վայրը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Չարենցի փողոց 2 շենք, 26 տարածք:
Ներկայացուցչության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00:
2. «Շիրակ» ներկայացուցչություն
Գործունեության վայրը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ խճուղի թիվ 46/1 ակումբ:
Ներկայացուցչության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00:
3. «Գեղարքունիք» ներկայացուցչություն
ՀՀ, Գեղարքունիկի մարզ, ք.Մարտունի, Շահումյան փողոց 4/1
Ներկայացուցչության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00:
4. «Լոռի» ներկայացուցչություն
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Լուսավորիչ 38/3
Ներկայացուցչության աշխատանքային օրերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9.00-18.00, ընդմիջում՝ 13.00-14.00: