Ըկերության Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության քաղաքականությունը միավորում է մի շարք սկզբունքներ և մոտեցումներ, որոնք ուղենիշ են ծառայում Ընկերության համար իր աշխատանքային գործունեության բոլոր ոլորտներում:
Իր գործունեության բոլոր բնագավառներում Ընկերությունն առանջնորդվում է այնպիսի արժեքներով, ինչպիսիք են ազնվությունը, պատասխանտվությունը և թափանցիկությունը, դրսևորելով՝
– արդար վերաբերմունք բոլոր աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ,
– թափանցիկություն գործնական քաղաքականության մեջ և գործունեության բոլոր ոլորտներում,
– բարձր ստանդարտներ առողջության, անվտանգության և բնապահպանական ոլորտներում,
– էթիկայի բարձր չափանիշներ գործարար հարաբերություններում:
Ընկերության ԿՍՊ քաղաքականության շրջանակը և հիմնական սկզբունքերը ներառում են.
1) սովի, աղքատության և թերսնման վերացում, պարենային անվտանգության ապահովում, առողջապահական խնամքի խթանում;
2) կրթության խթանում;
3) երեխաների, կանանց, տարեցների և սահմանափակ կարողություններ ունեցողների կենսական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր;
4) գենդերային հավասարության խթանում;
5) սոցիալական և տնտեսական անհավասարությունների նվազեցմանն ուղղված միջոցառումներ;
6) շրջակա միջավայրի կայունության ապահովում, բուսական և կենդանական աշխարհի և բնական ռեսուրսների պահպանում;
7) ազգային ժառանգության, արվեստի և մշակույթի պաշտպանություն;
8) գիտության ոլորտի, հետազոտական և զարգացման ծրագրերի աջակցություն;
9) աղետների արագ արձագանք, ներառյալ` օգնության, վերականգնողական և վերակառուցման աշխատանքներ,
10) պետութան կողմից իրականացվող աջակցության տարբեր ծրագրերին մասնակցություն:
Կայուն զարգացման նպատակներ
Ընկերությունն առաջնորդվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված Կայուն զարգացման ներքոնշյալ նպատակներով.
https://www.un.org/sustainabledevelopment/news/communications-material/
- NO POVERTY – Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր դրսևորումներով ու ձևերով;
- ZERO HUNGER – Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը;
- GOOD HEALTH AND WELL-BEING – Առողջություն և բարեկեցություն – Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից;
- QUALITY EDUCATION – Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ;
- AFFORDABLE AND CLEAN ENERGY – Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն;
- DECENT WORK AND ECONOMIC GROWTH – Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար;
- INDUSTRY, INNOVATION AND INFRASTRUCTURE – Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը;
- SUSTAINABLE CITIES AND COMMUNITIES – Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն;
- RESPONSIBLE CONSUMPTION AND PRODUCTION – Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ;
- CLIMATE ACTION – Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ:
Ընկերությունը կարևորում է հաճախորդների պաշտպանվածությունը, ինչի նպատակով հաճախորդներին բացահայտում է ֆինանսավորման հետ կապված բոլոր ծախսերը և միջոցներ է ձեռնարկում հաճախորդների վարկերով գերծանրաբեռնվածությունը կանխելու նպատակով, ինչպես նաև ապահովում է հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
Ներքին սոցիալական պատասխանատվություն
Ընկերությունն իր աշխատակիցների համար ապահովում է անվտանգ աշխատանքային պայմաններ, որոնք համապատասխանում են բոլոր առողջապահական և սանիտարահիգիենիկ նորմերին, ինչպես նաև առաջարկում է աշխատակիցներին բազմաթիվ արտոնություններ:
Ընկերությունը տրամարդում է բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքի դիմորդներին հավասար հնարավորություններ՝ բացառելով որևէ խտրականություն` կապված ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ ազգային ծագման, կրոնի կամ հավատքի, ընտանեկան դրության և սեռային կողմնորոշման հետ:
Ընկերությունը ձեռնարկում է բոլոր ողջամիտ միջոցները, որպեսզի ապահովի ֆիզիկական խնդիրներ ունեցող աշխատակիցների մասնակցությունը Ընկերության բոլոր գործառույթների իրականացմանը մյուս աշխատակիցների հետ հավասար հիմքերով:
Ընկերությունը խրախուսում է աշխատակիցների մասնակցությունը տեղական և արտասահմանյան կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին:
Բնապահպանական պատասխանատվություն
Ընկերությունը խրախուսում է կառուցապատման և վերանորոգման աշխատանքներում էներգախնայող և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործումը և աջակցում է հաճախորդներին մշակել և կիրառել էներգաարդյունավետ էներգիայի աղբյուրների կիրառման մեխանիզմներ:
Ընկերությունը կարևորում է բնապահպանական անվտանգության հետ կապված հարցերը իր մատակարար կազմակերպությունների հետ հարաբերություններում` կիրառելով գնումների այնպիսի քաղաքականություն, որն առաջնություն է տալիս է էկոլոգիապես մաքուր նյութեր առաջարկող կազմակերպություններին:
Ընկերությունը ձգտում է առավելագույնի հասցնել էներգաարդյունավետության մակարդակը՝ նվազեցնելով վերջինիս սպառումը լուսավորման, ջեռուցման, օդափոխության և խոհանոցային տեխնիկայի օգտագործման մեջ: Ընկերությունը ձգտում է նաև նվազեցնել օգտագործվող թղթի ծավալը` խրախուսելով աշխատակիցներին օգտվել առավելապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից և վերօգտագործել օգտագործված թուղթը: