
Ըներության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականությունը հիմնված է հետևյալ հիմնական սկզբունքների վրա.
- Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալականռազմավարական նպատակների սահմանում, ինչպիսիք են շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական կայունությանն ուղղված նոր ֆինանսական պրոդուկտների ձևավորումը;
- Ընկերության գործունեության բոլոր ուղղությունների մեջ շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալականռիսկերի նկատառումների ներառումը;
- Հաճախորդների ֆինանսավորման բացառումը այն դեպքերում, եթե վերջիններիս գործունեությունը չի համապատասխանումԸնկերության Ռիսկերի կառավարման սկզբունքներին;
- Ընկերության աշխատակիցների անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի ապահովում՝ զերծ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և ճառագայթային վտանգներից;
- Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի կառավարման հիմնախնդիրների ներկայացումԸնկերության անձնակազմին, Հաճախորդներին և այլ շահագրգիռ կողմերին;
- Ընկերության վարկային պորտֆելի շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալականկատարողականի բարելավում՝ Ռիսկերի ընդլայնված կառավարման միջոցով;
- Ընկերությանանձնակազմի գիտելիքների շարունակական զարգացում` շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերը բացահայտելու համար:
Ընկերության շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի դասակարգման կատեգորիաներն են՝ (i) բարձր, (ii) էական, (iii) չափավոր և (iv) ցածր ռիսկ՝ համաձայն 2018 թվականի հոկտեմբերին Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական նոր ստանդարտի (ESS):
Քաղաքականության արդյունավետ կիրառման և Ընկերության Հաճախորդների համար շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի պատշաճ գնահատումն ապահովելու համար մշակվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ:
Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի գնահատումը Ընկերության կողմից Հաճախորդներին ֆինանսավորման գործընթացի անբաժանելի մասն է: Ընկերության վարկավորման և ռիսկի կառավարման թիմերի համատեղ պատասխանատվությունն է ապահովել վերջինիս արդյունավետ իրականացումը:
Ընկերության ESG հանձնաժողովը վերահսկում է Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի կիրառումն Ընկերությունում, հետևում է առաջընթացին և հաշվետու է Ընկերության խորհրդին: ESG հանձնաժողովը պատասխանատու է Ընկերության ՇՄՍ ռիսկերի կառավարման կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հաստատման, ինչպես նաև կիրառման վերահսկողության համար:
Որպես Քաղաքականության անբաժանելի մաս, Ընկերությունը սահմանում է նաև այն գործունեությունը կամ գործունեության ոլորտները, որոնք Ընկերությունը չի կարող ֆինանսավորել՝ Բացառությունների ցանկ: