Ստեղծվելով ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի շրջանակներում` մեր առաքելությունն ենք համարում.
– խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
– նպաստել վարկային ռիսկի հսկողության գործուն համակարգի ստեղծմանը` ապահովելով վարկային ռիսկի կառավարման մեխանիզմ, որը բավարարում է հետևյալ պայմաններին.
- որակավորված, փորձառու և խրախուսվող անձնակազմ,
- ռիսկի գնահատման և կառավարման առաջադիմական մեթոդների կիրառում,
- ռիսկի հսկման արդյունավետ համակարգ,
- հուսալի տեղեկատվական համակարգեր և տվյալների արդյունավետ մշակում,
- կառավարչական տեղեկատվության հետևողական և հուսալի հաշվետվությունների համակարգի ձևավորում:
Մեր նպատակն է.
– օժանդակել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ու ամրապնդմանը` դառնալով հուսալի և վստահելի գործընկեր ձեռնարկատերերի համար, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկայիս հաճախորդների վստահությունը,
– պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դարձնել դյուրին և հասանելի: