Հայտարարություն

 

                              Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն

 

 

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                                     

            “Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ ընկերության 2021թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրության նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն երեք տարվա փորձ ունեցող աուդիտորական կազմակերպությունները, ընդ որում երեք տարվա ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձի պահանջը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող  աուդիտորական կազմակերպությունների վրա:

“Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա” ՈՒՎԿ ՓԲԸ-ն աուդիտորական կազմակերպության ընտրությունը կազմակերպելիս առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, հաշվի են առնվում.

  1.  “Աուդիտորական գործունեության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սկզբունքները,
  2.  աուդիտորական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում և (կամ) միջազգային ճանաչումը /հեղինակությունը/,
  3.  աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային   փորձ, ցանկալի է նաև միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսն   ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
  4.  աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսի մոտ միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ` Էյ-Սի-Սի-Էյ,   Փի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ և այլն) փուլերի առնվազն կեսն ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի) առկայությունը կամ Հայաստանի աուդիտորների և    հաշվապահների ասոցիացիայի կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորման առկայությունը:

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ, որը մրցույթի հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է: Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել “Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա”  ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ (ք.Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց, 74 շ., 277 շին.): Մասնակիցը մրցութային հայտը ներկայացնում է մեկ ծրարով, որն ընդգրկում է երկու ծրարներ: Առաջին ծրարում ներկայացվում է աուդիտորական ծառայության տեխնիկական առաջարկը, երկրորդում` ֆինանսական առաջարկը: Ծրարի վրա պետք է նշվեն մասնակցի անվանումը, ինչպես նաև մրցույթի հրավերով սահմանված այլ տվյալներ: Մրցույթի հաղթող կընտրվի լավագույն պայմաններ առաջարկած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտային աշխատանքները պետք է սկսվեն 2022թ-ի հունվար ամսից: Աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2022թ-ի մարտի 15-ը:

“Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա” ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ

ՀՀ, ք.Երևան, Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց, 74 շ., 277 շին,

հեռ.`    (060) 50-65-56, (010) 70-80-30, 70-80-20

էլ. կայք` www.dica.am

էլ.-փոստ` info@dica.am

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 17.12.2021թ-ը, ժամը 12:00: Հայտերը պետք է ներկայացվեն “Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա”  ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ մինչև մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը` սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված ծրարով:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան որոշել է. Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպության զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

 

 

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված` Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) սույն թվականի մարտի 16-ից իր բոլոր գործընկերների հանդեպ` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ (լիզինգառուներ), ցուցաբերել է անհատական մոտեցում, հնարավորություն է տվել մարումները կատարել ազատ գրաֆիկով, ինչը ուշացում չի համարվել, ուշացման համար տույժ, տուգանք չի հաշվարկվել, հետևաբար չեն վատացել տվյալ գործընկերների վարկային պատմությունները։
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ից չի գործելու մարումներն ազատ գրաֆիկով կատարելու հնարավորությունը։ Հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ խուսափելու ժամկետանց պարտավորություններ և հետևաբար վատ վարկային պատմություն ունենալուց։
Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց, հեռահար տարբերակներից, բանկային օնլայն ծառայություններից, դրամական փոխանցումների վճարահաշվարկային այլ համակարգերից:
Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

 

Սույն հայտարարությունը համարվում է պատշաճ ծանուցում վարկային կազմակերպության հաճախորդների, ինչպես նաև վարկային կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ անձանց համար։

 

Հարգանքով՝ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:

Հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040

ֆաքս՝ +37410 708020 (8888)

Վեբ կայք՝ www.dica.am

Էլ. փոստ` info@dica.am

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Վերջին թարմացում ` 17.11.2021 12:57