Սպառողի իրավունքներ
Տեղեկացնում ենք, որ ցանկացած անձ իրավունք ունի «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ ստանալու`
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը կամ այդ փաստաթղթերի պատճենները:
Վերոնշյալ տեղեկությունները կազմակերպությունը տրամադրում է հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անվճար: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`
- առձեռն` կազմակերպության գրասենյակում,
- էլեկտրոնային փոստով` info@dica.am
Հաճախորդների դիմումները ներկայացվում են գրավոր եղանակներով՝ առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ արկղի միջոցով: Դիմումները պետք է տվյալներ պարունակեն Հաճախորդի անվան /անվանման/, գույքային պահանջի չափի, պահանջի բովանդակության և դիմումի ներկայացման ամսաթվի վերաբերյալ: Բողոքները քննության են առնվում համապատասխան աշխատակիցների կողմից: Ընկերությունը պարտավոր է հաճախորդի բողոքը ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան` համաձայն Կենտրոնական բանկի 8/04 Կանոնակարգի: Հաճախորդների բողոքների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները, հաճախորդի բողոքը քննության չառնելու և բողոքի ներկայացման այլ պահանջները կարգավորվում են Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ՛՛Գործարար վարվելակերպի կանոնները՛՛ ներքին իրավական ակտով: