16.03.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, պատրաստակամություն է հայտնում տուրիստական, հյուրատնային, սպասարկման, հանրային սննդի ոլորտներում գործունեություն ծավալող վարկառուների վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:

Այն տնտեսվարողները, որոնք գործունեություն են ծավալում վերոնշյալ ոլորտներում և իրենցից անկախ հանգամանքներից ելնելով՝ ունեն դրամական հոսքերի նվազում, ինչի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարումը, կարող են դիմել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա:

Տվյալ գործընկերներին կցուցաբերվեն անհատական մոտեցումներ, կդիտարկվեն մարման գրաֆիկների վերանայման հնարավորությունը:

Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց և հեռահար ծառայություններից:

 

Հարգանքով՝ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:

Հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040

ֆաքս՝ +37410 708020 (8888)

Վեբ կայք՝ www.dica.am

Էլ. Փոստ` info@dica.am