ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (BSTDB) ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր՝ հուլիսի 9-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) ներկայացուցիչների միջև:
DICA ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել այցի համար, բարձր գնահատել և կարևորել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) հետ համագործակցությունը:
Կողմերը քննարկել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) և Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) միջև 2021 թվականից մեկնարկած փոխգործակցությունը և դրա շրջանակում իրականացված աշխատանքները, ինչպես նաև նախանշել են հետագա համագործակցության վերաբերյալ մանրամասներ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



