ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ

21.01.2021

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վաhան Քերոբյանն այցելել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ:

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց հասանելիության ընդլայնման հնարավորությունները:

  

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: