19.09.2022

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան մասնակցել է «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին, որի շրջանակում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը հանդես է եկել զեկույցով:

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Համաժողովի նպատակն է ընդլայնել գործնական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերի, երկու երկրների մարզերի գործարար շրջանակների և կազմակերպությունների միջև։