
15.03.2023
ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄՈՒԴԻԶ»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Նախօրեին Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) գրասենյակում DICA ղեկավարությունը հանդիպել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
DICA ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել այցի համար, բարձր է գնահատել և կարևորել «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության հետ համագործակցության հնարավորությունները:
Կողմերը քննարկել են համագործակցության մանրամասներ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: