
Տնտեսության արդիականացման միջոցառում
Շահառուներ
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող
մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող
գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի
կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որը՝
- Ունի բարվոք վարկային պատմություն,
- Ունի բարվոք հարկային պատմություն։
Վարկի/լիզինգի նպատակ
Նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների, բաղկացուցիչ մասերի գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը
կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի
Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը
1 մլրդ դրամ
Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում
- Լիզինգ՝ 3%
- Վարկ՝ 5%
Սուբսիդավորման ժամանակահատված
- Մինչև 200 մլն դրամին համարժեք գումարի համար՝ մինչև 42 ամիս,
- Ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումարի համար՝ մինչև 36 ամիս։
Մարման ժամկետը
Մարման ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի.
Վարկի մարման կարգը
Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 6 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում
հաճախորդի կողմից վարկի մայր գումարի վճարումներ չեն իրականացվում):
Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները
Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:
Օգտակար տեղեկատվություն
- Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական
պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից
նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը: - Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: