
Վարկը տրամադրվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող “Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար” ծրագրի շրջանակներում
Նպատակը
Պրոդուկտի նպատակն է ֆինանսավորման արդյունքում ապահովել ընկերությունների համար էներգախնայող ներդրումներ:
Նպատակային խմբերը
Վարկը տրամադրվում է ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, ծառայությունների մատուցում:
Վարկի նպատակը
Վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների և շրջանառու միջոցների ֆինանսավորման նպատակով, որի արդյունքում բարձրանում է էներգիայի օգտագործման արդյունավետությունը: Ընդհանուր վարկի գումարի մինչև 30%-ը կարող է ուղղվել էներգաարդյունավետ ներդրումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների ձեռք բերմանը: Մասնավորապես ֆինանսավորումը կարող է ուղղվել ստորև ներկայացված նպատակների համար.
- էներգախնայող սարքավորումների եւ համակարգերի ձեռք բերում,
- արևային ջրատաքացուցիչների (ինչպես տաք ջրի, այնպես էլ ջեռուցման համար նախատեսված) եւ արեւային ֆոտովոլտային վահանակների ձեռք բերում,
- ռեսուրսներ խնայող եւ միջավայրը քիչ աղտոտող գյուղատնտեսական տեխնիկայի, շինարարական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների (այդ թվում էլեկտրոմոբիլներ, հիբրիդ մեքենաներ, գազով աշխատող մեքենաներ) ձեռքբերում,
- բիոգազ արտադրող սարքավորումների (օրգանական մնացորդներից) ձեռքբերում,
- այլ էներգաարդյունավետ ներդրումներ:
Տրամադրման պայմանները
Արժույթը | ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար |
1 մլրդ
|
Վարկի տոկոսադրույքը
|
Անվանական տոկոսադրույք սկսած 9.5 %-ից
Փաստացի տոկոսադրույք 9.92% հետևյալ պայմանների դեպքում
|
Մարման կարգը
Մինչև 60 ամիս մարման ժամկետ, հնարավոր է նաև արտոնյալ ժամկետի տրամադրում մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):