Լիզինգը տրամադրվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի կողմից ֆինանսավորվող “Էներգաարդյունավետություն
ՓՄՁ-ների համար” ծրագրի շրջանակներում
Նպատակը
Պրոդուկտի նպատակն է ֆինանսավորման արդյունքում ապահովել ընկերությունների համար էներգախնայող ներդրումներ:
Նպատակային խմբերը
Լիզինգը տրամադրվում է ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ
ոլորտներում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ շինարարություն, ծառայությունների
մատուցում, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց:
Լիզինգի տրամադրման նպատակը
Լիզինգի տրամադրման արդյունքում պետք է բարձրանա էներգիայի օգտագործման արդյունավետությունը: Մասնավորապես լիզինգային
եղանակով կարող են տրամադրվել ստորև ներկայացված հիմնական միջոցները.
- էներգախնայող սարքավորումների եւ համակարգեր,
- արևային ջրատաքացուցիչներ (ինչպես տաք ջրի, այնպես էլ ջեռուցման համար նախատեսված) եւ արեւային ֆոտովոլտային վահանակներ,
- ռեսուրսներ խնայող եւ միջավայրը քիչ աղտոտող գյուղատնտեսական տեխնիկա, շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ
(այդ թվում էլեկտրոմոբիլներ, հիբրիդ մեքենաներ, գազով աշխատող մեքենաներ), - բիոգազ արտադրող սարքավորումներ (օրգանական մնացորդներից),
- այլ էներգաարդյունավետ հիմնական միջոցներ:
Տրամադրման պայմանները
Արժույթը | ՀՀ դրամ |
Լիզինգի առավելագույն գումար | 1 մլրդ |
Լիզինգի տոկոսադրույքը | Անվանական տոկոսադրույք սկսած 11-11.75 %-ից
Փաստացի տոկոսադրույք 11.57-12.40% հետևյալ պայմանների դեպքում |
Նախնական վճար | Լիզինգի առարկայի արժեքի առնվազն 20 % |
Մարման կարգը
Մինչև 60 ամիս մարման ժամկետ
Լիզինգի ապահովվածություն
Իրավաբանական և/կամ ֆիզիկական անձանց երաշխավորություն:
Լիզինգի վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր լիզինգների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: