Երաշխիքների տրամադրում

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան տրամադրում է երաշխիքներ ՀՀ ռեզիդենտ
առևտրայինիրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

 

Երաշխիքի տեսակներ`

 

  • Մրցույթի մասնակցության երաշխիք
  • Կանխավճարի ապահովման երաշխիք
  • Պայմանագրի կատարման երաշխիք
  • Որակի (հետավարտման) երաշխիք
  • Արտահանման երաշխիք

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի կողմից տրամադրվող երաշխիքների սպասարկման
վճարի չափը սահմանվում է երաշխիքի գումարի 0,3-2 % (զրո ամբողջ երեք տասնորդական տոկոսից մինչև երկու
տոկոս) միջակայքում, սակայն այն չի կարող պակաս լինել 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից: Երաշխիքը կարող
է տրամադրվել մինչև 3 (երեք) տարի ժամկետով:

 

Օգտակար տեղեկատվություն

Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական
պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության
անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է
երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում
կատարվում է նշված փոփոխությունը:

Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Վերջին թարմացում ` 23.06.2022 11:00