Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների
լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող լիզինգ

 

 

Շահառուներ

Ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝
գյուղատնտեսական կոոպերատիվներ

 

Լիզինգի առարկաներ

Լիզինգով տրամադրվելիք սարքավորումների օգտագործման ոլորտները՝

ա. անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն,
մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,

բ. բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,

գ. սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,

դ. թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,

ե. սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային
ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,

զ. ագրովերամշակող արդյունաբերություն,

է. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ։

Նշված ոլորտներում օգտագործվող սարքավորումներից բացի ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվեն նաև
ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության
ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:

 

Լիզինգի արժույթը

ՀՀ դրամ

 

Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը

  • Մինչև 1 մլրդ ՀՀ դրամ
  • Մինչև 200 մլն ՀՀ դրամ՝ «դ» և «ե» պարբերություններում նշված
    գործունեության ոլորտների սարքավորումների համար

Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռք բերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն
ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝  տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված
արժեքի հարկ և այլն):

Սարքավորումները պետք է ձեռք բերվեն արտադրող և (կամ) իրացնող կազմակերպություններից, որոնք, կամ իրենց կողմից երաշխավորված
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց միջոցով կիրականացնեն նաև սարքավորումների երաշխիքային և  (կամ) հետերաշխիքային  սպասարկում:

 

Անվանական տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

1% տոկոսադրույք՝

  • Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին
  • Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության
    կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին,

3 %` մնացած բոլոր շահառուների համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ 
ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ:

 

Մարման ժամկետը

Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով:

 

Լիզինգի մարման կարգը

Լիզինգի մայր գումարի համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է  առավելագույնը 3 ամիս,
իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած:
Բացի այդ լիզինգառուի խնդրանքով կարող են սահմանվել լիզինգի մայր գումարի վճարման համար դադարի շրջաններ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

 

Նախնական վճար

Լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով,

 

Լիզինգի տոկոսադրույքի  սուբսիդավորման դադարեցվում է, եթե`

  • առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային
    90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ Կորպորացիայի հանդեպ կամ Կորպորացիայի հանդեպ
    ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ
    գործող կարգի համաձայն լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ,
  • լիզինգառուի կողմից լիզինգի ոչ նպատակային և (կամ) սուբսիդավորման պայմաններին ոչ համապատասխան օգտագործման
    դեպքում  մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման,
  • մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է ծրագրի պայմանների խախտում:

 

Լիզինգի առարկայի ապահովագրության պայմանները

Լիզինգի առարկան լիզինգատուի հաշվին լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ապահովագրվում է
վնասվածքի և կորստյան ռիսկերից:

 

Տուժանք

Վարձավճարները վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում ժամկետանց մասի վրա
սահմանվող տույժ՝ 0.125% յուրաքանչյուր օրացուցային օրվա համար մինչև ժամկետանց պարտավորության մարումը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ
ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ 
ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ
ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ
ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Լիզինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո 7 աշխատանքային օրվա
ընթացում կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով լիզինգի գործը ներքին իրավական ակտերի
պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Իրավասու մարմնի կողմից
լիզինգի հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին:

 

Լիզինգի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշները

Լիզինգի տրամադրման գործոններն են` լիզինգի առարկայի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումը,
հաճախորդի ֆինանսական վիճակը, բավարար հեռանկարային իրացվելիությունը, պարտավորության կատարման
ապահովման միջոցների առկայությունը, հաճախորդի հետ կապված անձնական գործոնները` վստահելիությունը և
պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամության հավաստիացումը, կարողությունները, փորձը և այլն:
Լիզինգի տրամադրումը մերժող գործոններն են` նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև ծրագրի ոչ
իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական
տեղեկատվությունը վարկային ռեգիստրից/կամ ԱՔՌԱ վարկային բյուրոից և այլ պատճառներ:

 

Օգտակար տեղեկատվություն

  • Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Երաշխավորը և Պարտապանը Պարտատիրոջ
    առջև կրում են համապարտ պատաuխանատվություն:  Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև
    պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:Երաշխավորը
    իրեն պատկանող ամբողջ գույքով Պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ Պարտապանը` ներառյալ մայր գումարը,
    տոկոսները (ժամկետային և ժամկետանց),  Պայմանագրով սահմանված այլ վճարները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական
    ծախսերը և Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած Պարտատիրոջ այլ
    վնասները: Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում վատթարանալու է Երաշխավորի վարկային պատմությունը,
    Երաշխավորի պարտավորության, դրա չափի, Երաշխավորի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվելու Վարկային ռեգիստր և Վարկային
    բյուրո:Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ`
    որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք
    ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը
    կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք,
    միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես
    /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն
    ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:


Պահանջվող փաստաթղթերի ցանկ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն ‘  Գյուղատնտեսական վարկեր

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ,
ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է
:

Վերջին թարմացում ` 23.06.2022 19:41