ՀՀ-ում 2025-2029 թթ-ների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում վարկ

Շահառուներ՝

Իրավաբանական անձինք, համայնքներ (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը

 

Վարկի նպատակ՝

Տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերում

 

Արժույթը՝

ՀՀ դրամ

Առավելագույն  անվանական տոկոսադրույքը՝ 14 %

Տոկոսադրույքը պետության կողմից սուբսիդավորման արդյունքում՝

0%՝

  • զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին,
  • գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին:

 

2%՝  ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար

 

3%` ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար

 

 

 

 

 

Վարկի առավելագույն գումարը՝

Յուրաքանչյուր շահառու տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային ԽԵԿ, իսկ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը:

 

Մարման ժամկետը՝

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 5 տարի։

 

Արտոնյալ ժամանակահատված՝

Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդի կողմից վարկի մայր գումարի վճարումներ չեն իրականացվում):

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային  վճարման ենթակա գումարներ՝

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով

 

 

Օգտակար տեղեկատվություն

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների
    (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
    դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից
    նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերջին թարմացում ` 4.02.2026 10:04