2.04.2020

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հարգելի տնտեսվարողներ,
Գործում են գյուղացիական տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկարկությունների համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համապատասխանաբար երկրորդ և երրորդ ծրագրերը:

Երկրորդ ծրագրով, համաձայն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի N356-Լ որոշման` գործում է վարկավորման 0% տոկոսադրույք, այսինքն`գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության բոլոր ծրագրերի ֆինանսավորման տոկոսադրույքները սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից, արդյունքում տնտեսվարողները վարկի կամ լիզինգի համար տոկոսադրույք չեն վճարում:
Մանրամասների համար դիմել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա.

✅  կայքէջ`www.dica.am
✅ հեռ. 010 70 80 20

Երրորդ` փոքր ու միջին ձեռնարկարկությունների համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, աջակցություն ստանալու հնարավորության դիտարկման համար հարկավոր է էլեկտրոնային հայտ ներկայացնել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ։

✅ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու դիմում՝ https://bit.ly/2JrjmeH
✅ Շահառուների ընտրության ընթացակարգը՝ https://bit.ly/3aAGGTd
✅ Գործում է թեժ գիծ՝ 8-105, 041 01 05 23 հեռախոսահամարներով:
✅ Կարող եք զանգահարել երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-ից 18:00:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատված հայտով Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան կիրականացնի ֆինանսավորում` առաջին 24 ամիսների ընթացքում` 0%, 25-րդ ամսից սկսած` 12% տոկոսադրույքով։

Հ.Գ. – Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց, հեռահար տարբերակներից, բանկային օնլայն ծառայություններից, դրամական փոխանցումների վճարահաշվարկային այլ համակարգերից։