11.09.2019

DICA-ը և «Ցեպելին Արմենիա»-ն համագործակցության պայմանագիր են կնքել

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), միտված Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության և համայնքների համաչափ զարգացմանը, ընդլայնում է Հայաստանում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները:

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահան Խորանյանս Մեհրան Նեջադը սեպտեմբերի 3-ին ստորագրել են համագործակցության պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել ձեռնարկատերերին և գյուղական համայնքներին` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու շարժական գույք:

Աշխատանքային հարուստ փորձ ունեցող «Ցեպելին Արմենիա» ընկերությունը, որ աշխարհահռչակ Caterpillar® ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, առաջարկում է ավելի քան 200 տեսակի ինքնաթափ, բարձիչ մեքենաներ, բուլդոզերներ, գրեյդերներ, էքսկավատորներ եւ այլ շարժական գույք, ինչպես նաեւ դրանց երկարատեւ աշխատելու համար պահեստամասերի լայն ընտրանի:

Շարժական գույքը ֆինանսական վարձակալությամբ տրամադրվում է մինչև 12 % տոկոսադրույքով, ՀՀ դրամով, 6 տարի մարման ժամկետով, կանխավճարը՝ առնվազն 20 %-ի չափով:

Մանրամասն տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա.

հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.

հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040