Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

 

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային հայտի ուսումնասիրության համար տեղական ինքնակառավարման մարմին /համայնք/ հանդիսացող տնտեսավարողներից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

  1. Լիզինգի հայտ, /կից ներկայացվում է/
  2. Գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար ընկերության կողմից շարժական գույքի վաճառքի մտադրության վերաբերյալ տրամադրված գրություն,
  3. Ավագանու որոշում լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ,  /կից ներկայացվում է/
  4. Պետական լիազորված մարմնի համաձայնություն լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ,
  5. Համայնքի ղեկավարի համաձայնություն “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ կատարելու համար, /կից ներկայացվում է/
  6. Համայնքի կանոնադրությունն իր փոփոխություններով (պատճեն),
  7. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն) /առկայության դեպքում/,
  8. Համայնքի վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,
  9. Համայնքի ղեկավարի անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,
  10. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերի պատճեններ,
  11. Համայնքի հողային բալանսի մասին հաշվետվության պատճեն,
  12. Ընթացիկ տարվա համայնքի բյուջեի պատճեն` հաստատված իրավասու մարմնի կողմից,
  13. Նախորդ և ընթացիկ տարիների հաշվետու ժամանակահատվածի համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունների պատճեններ` հաստատված իրավասու մարմնի կողմից,
  14. Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեններ /առկայության դեպքում/,
  15. Լիզինգով տրակտոր կամ կոմբայն ձեռք բերելու դեպքում տրակտորիստ-մեքենավարի կամ կոմբայնավարի վկայականի և անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով, ինչպես նաև վերջինիններիս կողմից տեխնիկան շահագործելու վերաբերյալ տրված համաձայնություն, /կից ներկայացվում է/

Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Սպառողին (նման պահանջի առկայության դեպքում)

 

           Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վերլուծություն իրականացնող մասնագետը՝ ստորաբաժանման   ղեկավարի համաձայնությամբ:

Վերջին թարմացում ` 26.09.2019 11:05