Արտաքին համագործակցություն

Վնեշէկոնոմբանկ
''Վնեշէկոնոմբանկ'' Ռուսաստանի զարգացման բանկի հետ 2017թ նոյեմբերի 16-ին Մոսկվայում ստորագրվել է փոխգործակցության հուշագիր, որով սահմանվել են երկկողմ համագործակցության ոլորտները` արդյունաբերություն, տրանսպորտ, նորարարություններ, ՏՏ և հեռահաղորդակցություն: Մանրամասն
Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ
Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը, "Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա" ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն, որը հանդիսանում է նաև ''Համահայկական ֆոնդ''-ի կառավարիչը և "Հայաստանի ներդրողների ակումբ" ներդրումային ֆոնդը 2017թ. Հոկտեմբերի 24-ին ստորագրել են մտադրությունների հուշագիր, որով պայանավորվածություն է ձեռք բերվել համատեղ փնտրել և իրականացնել գրավիչ ներդրումային նախագծեր ՀՀ էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել երկկողմ ներդրումային համագործակցության մեխանիզմներ: Մանրամասն
Ռուսական արտահանման կենտրոն
«Ռուսական արտահանման կենտրոն» բաժնետիրական ընկերության հետ 2017թ. Հոկտեմբերի 6-ին ստորագրվել է Համագործակցության համաձայանգիր: Համաձայնագրով կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնել, մասնավորապես՝ աջակցել ռուսական արտադրության գյուղատնտեսական, ճանապարհաշինական եւ այլ մեքենաների ու սարքավորումների մատակարարմանը ՀՀ շահագրգիռ կողմերին, ինչպես նաեւ նպաստել ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում մեքենաշինական ձեռնարկությունների ստեղծմանը: Մանրամասն
Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (BSTDB)
2021թ. հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային (DICA) կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ տեղական փոքր և միջին ձեռնարկատիրությանը ֆինանսավորելու համար: Վարկը DICA-ին հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին առաջարկել կապիտալ ծախսերի և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում՝ ապահովելով բիզնեսի շարունակականություն հատկապես համավարակի պայմաններում և մեղմել վերջինիս բացասական հետևանքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Մանրամասն
Վերջին թարմացում ` 14.10.2021 12:09