26.06.2019

Հանդիպում եվրոպական ներդրումային բանկի գործընկերների հետ

Հունիսի 25-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գրասենյակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, գլխավոր հաշվապահ Տաթևիկ Գալստյանը և Ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական Ներդրումային Բանկի ԵՄ և հարևան երկների բանկերում վարկավորման ավագ մասնագետ Լորան Նիկոլայի և ԵՆԲ Ֆինանսական խորհրդատվական վարչության ավագ խորհրդատու Միշել Շտիդլի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արդեն իսկ ձևավորված գործընկերային հարաբերությունների շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, ապագա փոխգործակցությանը միտված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀԶՆԿ ղեկավարությունը բարձր է գնահատել Եվրոպական Ներդրումային Բանկի խորհրդատվական առաքելության դերը՝ մասնավորապես տեխնիկական աջակցության տրամադրումը:

Կողմերը համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման  պատրաստակամություն են հայտնել: