10.04.2019

Հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ

Այսօր` ապրիլի 10-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայում (DICA) կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը հանդիպել են Համաշխարհային բանկի “Ֆինանսներ, մրցունակություն և նորարարության գլոբալ պրակտիկա” ծրագրի ֆինանսական հատվածի ավագ մասնագետներ Այ Քեյ Էմ Աբդուլայի և Ռաքել Լեթելիերի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի գործունեությունը, քննարկվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հետաքրքրող ՀՀ տնտեսությանը, ֆինանսական համակարգին և հարկային օրենսդրությանը վերաբերող հարցեր:

ՀԶՆԿ ղեկավարությունը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խորհրդատվական առաքելությունը՝ միտված ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը: Կողմերը քննարկել են տնտեսության իրական հատվածին երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: