Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան գործարկում է էներգաարդյունավետ Eco ֆինանսավորում
Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում մեկնարկած «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլով Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան գործարկում է էներգաարդյունավետ Eco վարկեր և Eco լիզինգներ` միտված ՀՀ-ում էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանը:
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի և ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է վարկային պայմանագիր, որով նախատեսվում է տրամադրել Eco վարկեր և Eco լիզինգներ:
Գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող Eco ֆինանսավորումն ուղղված է ՀՀ տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն է տալիս տնտեսվարողներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից