15.04.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA), ելնելով ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակից, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, պատրաստակամություն է հայտնում իր բոլոր գործընկերների՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ (լիզինգառուներ), վարկային պարտավորությունների կատարման հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում:

Մեր բոլոր այն գործընկերները, որոնց վարկերի և լիզինգների հերթական մարումները ըստ մարման ժամանակացույցի ընկած են Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում (2020 թվականի մարտի 16-ից մայիսի 14-ը ներառյալ), կարող են իրենց մարումները նշված ժամանակահատվածում կատարել ազատ գրաֆիկով, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ, տուգանք չի հաշվարկվի, ինչպես նաև չեն վատանա տվյալ գործընկերների վարկային պատմությունները։

Միևնույն ժամանակ, մեր բոլոր այն գործընկերներին, որոնք կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով:

Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց, հեռահար տարբերակներից, բանկային օնլայն ծառայություններից, դրամական փոխանցումների վճարահաշվարկային այլ համակարգերից:

Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

 

Սույն հայտարարությունը համարվում է պատշաճ ծանուցում վարկային կազմակերպության հաճախորդների, ինչպես նաև վարկային կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ անձանց համար։

 

Հարգանքով՝ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:

Հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040

ֆաքս՝ +37410 708020 (8888)

Վեբ կայք՝ www.dica.am

Էլ. փոստ` info@dica.am

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։