Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

 

Լիզինգի առարկաների նկարագիրը և ձեռքբերման գինը  

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող, գյուղատնտեսական
տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկ, որոնց հետ կապ հաստատելով կարող եք պարզել Ձեզ հետաքրքրող տեխնիկայի վերաբերյալ մանրամասները.

“ՍՊԵՑՄԱՇ”   ՍՊԸ /www.specmash.am/

“Հրաշք Այգի”  ՍՊԸ /www.hrashkaygi.am/

“ԱՍ ԳՐՈՒՊ”  ՍՊԸ /www.asgroup.am/

“Ար-Բե հայ-բելառուսական առևտրի տուն” ՍՊԸ /www.arbe.am/

“Մոտոբլոկ” ՍՊԸ   /www.motoblok.am/

“Արմեն-Ավետ” ՍՊԸ    /www.agrotechnika.am/

“Տրակտոր Գրուպ” ՍՊԸ    /www.agrotechnika.am/

“Վրեժ Բաղդասարյան” ԱՁ    /www.gyuxtexnika.am/

“Չինվան” ՍՊԸ       /www.traktor.am/

“Սիտիլիանոս Սիդիրոպուլոս” ԱՁ    Կոնտակտային տվյալներ․ հեռ՝ +374 94  24-86-68, էլ փոստ՝ sidtrade@hotmail.com

“ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ” ՍՊԸ    /www.zeppelin.am/

 

Շահառուներ

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան
նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը

 

Լիզինգի առարկաներ

Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ՝

  • տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
  • կոմբայններ,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա։

 

Լիզինգի արժույթը

ՀՀ դրամ

 

Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը

Մինչև 250 մլն ՀՀ դրամ

 

Անվանական տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

0%`

  • Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին,
  • Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության
    կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին,

2 %` մնացած բոլոր շահառուների համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԼԻԶԻՆԳԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ։


Մարման ժամկետը

Լիզինգը տրամադրվում է

  • կոմբայնների համար` 10 տարի ժամկետով
  • տրակտորների համար` 6 տարի ժամկետով
  • շարքացանների և հավաքիչ-մամլիչների համար`  3-6 տարի  ժամկետով
  • այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի ժամկետով:

Ընդ որում  տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման
ժամկետը կարող է սահմանվել  6 տարի:


Լիզինգի մարման կարգը

Լիզինգառուի կողմից վճարումները սովորաբար իրականացվում են մայր գումարի ամսական հավասարաչափ մարումների եղանակով:
Մասնավոր դեպքերում, հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները, սեզոնայնությունը և այլ պայմաններ,
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան կարող է սահմանել դադարի շրջաններ (արտոնյալ ժամանակահատված)`
այդ շրջաններում հաշվարկված տոկոսագումարներն ապագայում վճարման ենթակա լիզինգային վճարներին ավելացնելու պայմանով: Ընդ
որում մարումների գրաֆիկը կազմելիս սահմանվում է, որ լիզինգային վճարները վճարվեն լիզինգի
տրամադրումից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն 6 հավասարաչափ մասնաբաժիններով: Դադարի շրջաններ
սահմանվում են լիզինգի տրամադրման չորրորդ ամսվանից սկսած: Լիզինգի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական
օրինակը ներկայացվում է այստեղ`լիզինգ։

 

Լիզինգի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները

Լիզինգի վաղաժամկետ և լրիվ մարումը կարող է իրականացվել լիզինգատուի պահանջով կամ լիզինգառուի նախաձեռնությամբ:
Այս դեպքում լիզինգառուն պարտավոր է ամբողջությամբ վճարել կապիտալի չվճարված մասը, ինչպես նաև սահմանված վճարման
ժամանակացույցով հաշվարկված չվճարված տոկոսագումարները հաջորդ մարման օրվա դրությամբ՝ հաշվի առնելով նաև վերը նշված
մարման դրությամբ հաշվարկված տոկոսագումարները, որոնք ավելացվում են ապագայում վճարման ենթակա գումարներին:
Եթե ​​վաղաժամկետ մարումը կատարվում է դադարի ժամանակաշրջաններում, ապա մարման մոտակա ամսաթիվը և տոկոսագումարը
հաշվարկվում են՝ հաշվի առնելով այն մարման ժամանակացույցը, որը կլիներ, եթե չլինեին դադարի ժամկետներ:

 

Նախնական վճար

Լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով։

 

Լիզինգի տոկոսադրույքի  սուբսիդավորման դադարեցվում է, եթե`

  • առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային
    90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ Կորպորացիայի հանդեպ կամ Կորպորացիայի հանդեպ
    ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ
    գործող կարգի համաձայն լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ,
  • լիզինգի առարկան չի օգտագործվում իր նպատակային նշանակությանը համապատասխան կամ
    չեն պահպանվում լիզինգի առարկայի շահագործման կանոնները,
  • մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է ծրագրի պայմանների խախտում:

 

Լիզինգի ապահովվածություն

Որպես լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման  ապահովում
կարող են հանդես գալ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունները, ընդ որում
ֆիզիկական անձ շահառուների դեպքում անհրաժեշտ է առնվազն երկու անձանց կողմից տրված երաշխավորություն:

 

Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

Լիզինգի պայմանագրով նախատեսվում է, որ լիզինգի առարկայի նկատմամբ վարկային կազմակերպության
սեփականության իրավունքը կարող է փոխանցվել լիզինգառուին` հետևյալ դեպքերում և կարգով.

  • պայմանագրով սահմանված լիզինգի ժամկետի ավարտից հետո, եթելիզինգառուն կատարել է պայմանագրով
    նախատեսված բոլոր պարտավորությունները, վճարել է վճարման ենթակա բոլոր գումարները, ինչպես նաև
    սեփականության իրավունքի փոխանցման վճարը,
  • մինչև պայմանագրով սահմանված լիզինգի ժամկետի ավարտը, երբ լիզինգառուն ամբողջությամբ վճարել է
    կապիտալի չվճարված մնացորդը, վճարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի
    դրությամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարները` հաշվի առնելով նաև վերոնշյալ ամսաթվի դրությամբ հաշվարկված,
    սակայն հետագայում վճարման ենթակա լիզինգային վճարներին ավելացված գումարները, սեփականության իրավունքի փոխանցման
    վճարը, ինչպես նաև վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված փոխհատուցվող գումարները:

Սեփականության իրավունքի փոխանցման վճար՝

  • տրակտորների և կոմբայնների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,
  • կից սարքավորումների համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:

 

Լիզինգի համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարները

Ծառայության վճարը՝

  • մինչև 2 մլն ՀՀ դրամ (ներառյալ) ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 15,000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ,
  • 2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ,

(ընդ որում ծառայության վճարը կարող է փոփոխվել՝ կախված վարկային կազմակերպության կողմից
տվյալ լիզինգի հայտի ուսումնասիրության նպատակով կատարված ծախսերից):

 

Լիզինգի առարկայի ապահովագրության պայմանները

Լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ
ժամանակահատվածի ընթացքում: Ապահովագրությունն իրականացվում է վարկային կազմակերպության հաշվին:

 

Տուժանք

Լիզինգային վճարները վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում ժամկետանց մասի վրա
սահմանվող տույժ՝ 0.125% յուրաքանչյուր օրացուցային օրվա համար մինչև ժամկետանց պարտավորության մարումը,

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
ՎԱՐԿԱՏՈՒՆ ՎԱՐԿԱՏՈՒՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները 

Լիզինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո եռօրյա ժամկետում
կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով լիզինգի գործը ներքին իրավական ակտերի պահանջներին
բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Իրավասու մարմնի կողմից Լիզինգի հայտի
վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին:

 

Լիզինգի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշները 

Լիզինգի տրամադրման գործոններն են` լիզինգի առարկայի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումը,
հաճախորդի ֆինանսական վիճակը, բավարար հեռանկարային իրացվելիությունը, պարտավորության կատարման
ապահովման միջոցների առկայությունը, հաճախորդի հետ կապված անձնական գործոնները` վստահելիությունը և
պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամության հավաստիացումը, կարողությունները, փորձը և այլն:
Լիզինգի տրամադրումը մերժող գործոններն են` նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև ծրագրի ոչ
իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական
տեղեկատվությունը վարկային ռեգիստրից/կամ ԱՔՌԱ վարկային բյուրոից և այլ պատճառներ:

 

Օգտակար տեղեկատվություն

  • Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Երաշխավորը և Պարտապանը
    Պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատաuխանատվություն: Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ
    անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ
    մասնակի կատարելու համար: Երաշխավորը իրեն պատկանող ամբողջ գույքով Պարտատիրոջ առջև պատասխանատվություն է
    կրում նույն ծավալով, ինչ Պարտապանը` ներառյալ մայր գումարը, տոկոսները (ժամկետային և ժամկետանց),  Պայմանագրով
    սահմանված այլ վճարները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և Պարտապանի կողմից
    պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած Պարտատիրոջ այլ վնասները: Պարտապանի
    կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում վատթարանալու է Երաշխավորի վարկային պատմությունը, Երաշխավորի
    պարտավորության, դրա չափի, Երաշխավորի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվելու Վարկային ռեգիստր և Վարկային
    բյուրո: Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և
    պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը:
    Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու
    պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ իր կրած այլ վնասները:
  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների
    (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում
    երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով
    և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Տրակտորի երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր:

Կոմբայնների երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր
:

 

Լիզինգի հայտի ուսումնասիրության համար պահանջվող փաստաթղթերի ցանկ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ
ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ
ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն ‘  Գյուղատնտեսական վարկեր

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերի և ձեռքբերման գների արխիվ

“Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.09.2017 թ-ից մինչև 17.05.2018 թ.   

 “Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 29.06.2017 թ-ից մինչև 04.09.2017 թ.

“Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.04.2017 թ-ից մինչև  29.06.2017 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 06.05.2017 թ-ից մինչև 01.02.2018 թ.

 “ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.02.2018 թ-ից մինչև  01.06.2018 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.06.2018 թ-ից մինչև  01.09.2018 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.09.2018 թ-ից մինչև 01.02.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.02.2019 թ-ից մինչև 27.03.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 27.03.2019 թ-ից մինչև 16.04.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 16.04.2019 թ-ից մինչև 18.09.2019  թ.

 

 

Վերջին թարմացում ` 26.06.2023 16:00