Վարկային հայտի ուսումնասիրության համար անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) տնտեսավարողներից
պահանջվող անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթերի ցանկ

 

 

  • Վարկային հայտ (դիմում), /կից ներկայացվում է/
  • Ա/Ձ-ի գործունեության և ներդրումային ծրագրի (այդ թվում՝ վարկի ծախսման ուղղություններ, կանխատեսումներ)
    վերաբերյալ համառոտ տեղեկատվություն,
  • Համաձայնություն/ներ/ “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության վերաբերյալ հարցումներ
    կատարելու համար,/կից ներկայացվում է/
  • Ա/Ձ-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի առկայության/բացակայության
    վերաբերյալ տեղեկանք,/կից ներկայացվում է/
  • Ա/Ձ-ի գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության իրավունքը /առկայության դեպքում/,
    վարձակալության իրավունքը /առկայության դեպքում/ հավաստող փաստաթղթերի պատճեններ,
  • Տեղեկանք Ա/Ձ-ի հաշվեհամարի վերաբերյալ, 

 

Ա/Ձ-ի իրավական փաստաթղթեր

  • ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր ներդիրներով (պատճեն)
    /առկայության դեպքում/,
  • Ա/Ձ-ի վերաբերյալ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,
  • Ա/Ձ-ի անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/, նույնականացման քարտ
    /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,

 

Ա/Ձ-ի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր

  • Ֆինանսական հաշվետվություններ (ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի մասին
    հաշվետվություններ)` ստորագրված և կնքված /կնիքի առկայության դեպքում/,/կից ներկայացվում է/
  • Հարկային հաշվետվություններ,
  • Գործող իրացման պայմանագրերի պատճեններ /առկայության դեպքում/,
  • Գործող վարկային և գրավի պայմանագրերի, մարման ժամանակացույցերի պատճեններ /առկայության դեպքում/,

 

Անշարժ գույքի գրավադրման դեպքում

  • Սեփականության վկայականի պատճեն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սեփականության վկայականի
    տրամադրման հիմքերի պատճեններ,
  • Անշարժ գույքի սեփականատերերի և համասեփականատերերի անձնագրերի պատճեններ, սոցքարտերի պատճեններ
    /առկայության դեպքում/, նույնականացման քարտեր /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով, անհրաժեշտության
    դեպքում ամուսնության/ամուսնալուծության վկայականների ու այլ իրավական փաստաթղթերի պատճեններ,
  • Տեղեկանք անշարժ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների
    (սահմանափակումների) վերաբերյալ՝ տրված ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի կողմից,

 

Տրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում

  • Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
  • Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագրի պատճեն, սոցքարտի պատճեն /առկայության դեպքում/,
    նույնականացման քարտ /առկայության դեպքում/ ընթերցելու նպատակով,

 

Տեղեկանքներ

  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից տրված տեղեկանք ՀՀ պետական բյուջեի  նկատմամբ Ա/Ձ-ի պարտավորությունների վերաբերյալ,
  • Գրավ առաջարկվող գույքի /առկայության դեպքում/ գնահատման վերաբերյալ տեղեկանք տրված կորպորացիայի հետ
    համագործակցող մասնագիտացված անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից:

 

Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի
պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է Սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի
հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում
լրացուցիչ հարցեր տալ Սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

 

Այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց անհրաժեշտությունը որոշում է վերլուծություն իրականացնող մասնագետը՝ ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ:

Վերջին թարմացում ` 16.06.2022 14:59