Տավարաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկեր

Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության
զարգացման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

 

 

Շահառուներ

Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը:

 

Վարկի նպատակ

Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերում՝

  • տարեկան առավելագույնը 300 գլուխ
  • երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ
    (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու,
    իսկ ՀՀ-ում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

 

Գումարը

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի տրամադրվող վարկերի
հանրագումարի մնացորդը չի կարող գերազանցել 300 մլն դրամը
(մեկ գլուխ տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք՝ 1 մլն ՀՀ դրամ):

 

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

0%`

  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ  բնակավայրերի տնտեսվարողներին,
  • գյուղատնտեսական կոպերատիվներին,

2%` ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար,

3%` ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար,

 

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 5 տարի։

 

Արտոնյալ ժամանակահատված

Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում
հաճախորդի կողմից վարկի մայր գումարի վճարումներ չեն իրականացվում):

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով
    հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Կորպորացիայի հանդեպ
    ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող
    կարգի համաձայն, վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,
  • Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների, պահանջների խախտում,
  • Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Օգտակար տեղեկատվություն

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների
    (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
    դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից
    նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերջին թարմացում ` 21.06.2022 18:20