Վարկավորման ընդհանուր պայմաններ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

 

ՀՀ դրամ

Գումարը

  • Փոքր և միջին չափի վարկեր 100 մլն ՀՀ դրամ ներառյալ,
  • Խոշոր չափի վարկեր սկսած 100 մլն ՀՀ դրամից:

 

Տոկոսադրույքը

Անվանական տոկոսադրույք` 11-14 %

Փաստացի տոկոսադրույք` 11.71 % – 15.09 %  հետևյալ պայմանների դեպքում

 

ԱՄՆ դոլար

  • Փոքր և միջին չափի վարկեր 250 հազ. ԱՄՆ դոլար ներառյալ.
  • Խոշոր չափի վարկեր սկսած 250 հազ. ԱՄՆ դոլարից

Տոկոսադրույքը

Անվանական տոկոսադրույք՝  8-8.5%

Փաստացի տոկոսադրույք՝ 9.02-9.56 %   հետևյալ պայմանների դեպքում

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ
 ԱՅՍՏԵՂ

 

 

Տրամադրում

Վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, անկանխիկ եղանակով:

 

Ֆինանսավորման հիմնական ոլորտները

  • արդյունաբերություն,
  • գյուղատնտեսություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • շինարարություն,
  • զբոսաշրջություն,
  • ծառայությունների մատուցում և սպասարկում:

 

Ֆինանսավորման գործընթացում նախապատվությունը տրվում է

  • նոր արտադրության կազմակերպմանը և արտադրության ընդլայնմանը,
  • ներմուծման փոխարինմանը, արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության կազմակերպմանը,
  • նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրությանը,
  • նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, առկա աշխատատեղերի պահպանմանը,
  • տարածքային համաչափ զարգացմանը:

 

Մարման Ժամկետը

  • Շրջանառու կապիտալի համալրում՝ մինչև 3 տարի,
  • կապիտալ ներդրումների իրականացում՝ մինչև 5 տարի:

 

 

Վարկի մարման կարգը

Վարկերը սովորաբար մարվում են վարկի մայր գումարի հավասարաչափ ամսական մարումների միջոցով: Հայաստանի
Զարգացման և Ներդրումների Կորպորացիան  հաճախորդներին կարող է տրամադրել նաև արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս
(արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):
Վարկի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացված է այստեղ` բիզնես վարկեր:

 

Վարկի ապահովվածություն 

Գրավի առարկա կարող են հանդիսանալ

  • անշարժ գույքը (բնակարան, բնակելի տուն, առանձնատուն, տարածք, շենք-շինություն, հողամաս և այլն),
  • շարժական գույքը (բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա,սարքավորումներ և այլն),
  • շրջանառու միջոցներ (պատրաստի արտադրանք, հումք, նյութեր և այլն),
  • պետական և կորպորատիվ արժեթղթեր,
  • ցպահանջ և ժամկետային դրամական միջոցները (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո),
  • ՀՀ օրենսդրությամբ թույլատրվող օտարման ենթակա իրավունքները,
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք:

Գրավի առարկա չեն կարող հանդիսանալ

  • թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր,
  • ոսկյա իրեր, ոսկյա դրամանիշներ,
  • ՀՀ գործող օրենսդրությամբ սեփականաշնորհման, սեփականության, ինչպես նաև տնօրինման,օգտագործման և օտարման
    համար արգելված արժեքները,
  • շրջանառությունից հանված գույքը,
  • պատմական և մշակութային արժեք ներկայացնող գույքը:

Վարկային պարտավորության ապահովման միջոց կարող են հանդիսանալ նաև

  • պետական երաշխիքներ կամ երաշխավորություններ,
  • բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների կողմից տրվածերաշխիքներ,
  • ֆինանսապես հուսալի համարվող իրավաբանական անձանց կողմից տրված երաշխավորություն,
  • պայմանագրեր և այլ հիմնավոր փաստաթղթեր, որոնցից ակնկալվող դրամական հոսքերը հիմնավորում են վարկի վերադարձելիությունը,
  • ֆիզիկական անձանց կողմից տրված երաշխավորություն:

 

Վարկ/գրավի արժեք հարաբերության առավելագույն ցուցանիշ

Անշարժ գույք (ք. Երևան) մինչև 80% ներառյալ
Անշարժ գույք (ՀՀ մարզեր) մինչև 70% ներառյալ
Տրանսպորտային միջոցներ մինչև 60% ներառյալ
Սարքավորումներ մինչև 50% ներառյալ
Շրջանառու միջոցներ մինչև 50% ներառյալ
Դրամական միջոցներ մինչև 90% ներառյալ
Այլ գրավ Վարկային կոմիտեի որոշմամբ

 

Վարկային կազմակերպության համար ցանկալի տարբերակ է, երբ մեկ վարկի գծով գրավադրվող ընդհանուր գրավի առնվազն 50%-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք:

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Յուրաքանչյուր վարկի տրամադրման դիմաց գանձվում է ծառայության վճար կամ սահմանվում է վարկի տարեկան սպասարկման վճար:

Ծառայության վճարը, յուրաքանչյուր վարկի գծով կարող է կազմել մինչև վարկի գումարի 2 տոկոսը, բայց ոչ ավելի քան 5 մլն ՀՀ դրամը։
Ծառայության վճարը գանձվում է միանվագ` վարկի տրամադրման պահին:

Վարկի տարեկան սպասարկման վճարը կարող է կազմել վարկի մնացորդի մինչև 0.5 տոկոսը, բայց ոչ ավել քան 1մլն ՀՀ դրամ, որը հաճախորդի
կողմից վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև այդ տարվա հունվարի 31-ը և հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ տարվահունվարի 1-ի դրությամբ
վարկի գումարի մնացորդը: Վարկի տրամադրման պահին վարկառուն միանվագ է վճարում տվյալ տարվա վարկային հաշվի սպասարկման վճարը:

 

Գույքի գնահատման և ապահովագրության պայմանները

Գրավի գնահատումն իրականացվում է մասնագիտացված գնահատման ծառայություններ մատուցող համապատասխան լիցենզավորում ունեցող անկախ
գնահատող կազմակերպությունների միջոցով, որոնց մատուցած ծառայությունների դիմաց վճարում են վարկառուները:  Նշված կազմակերպությունների
ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
 Արժեքը սկսվում է 10.000 ՀՀ դրամից, առավելագույն գումարը կախված է գրավի առարկայի ծավալից,
գրավի առարկայի գնահատման բարդությունից:

Գրավատուի կողմից որպես գրավ առաջարկվող ավտոտրանսպորտային միջոցները ապահովագրվում են Վարկային կազմակերպության օգտին: Վարկային
կազմակերպության կողմից անհրաժեշտության դեպքում Վարկային կոմիտեի որոշման հիման վրա, կարող է պահանջվել որպես գրավ առաջարկվող անշարժ
գույքի, մեխանիզմների, սարքավորումների, ապրանքանյութական տարբեր արժեքների և այլ միջոցների ապահովագրում` Վարկային կազմակերպության օգտին:
Ապահովագրության հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի կամ գրավատուի հաշվին: Ապահովագրավճարը հաշվարկվում է սկսած 0.2 %-ից` գույքի
գնահատված արժեքից:

 

 

Տուժանքը

Վարկառուի կողմից վարկի մասնակի կամ ամբողջությամբ վերադարձնելու ժամկետները խախտելու դեպքում սահմանված տոկոսը դադարում է,
իսկ ժամկետին չվերադարձված Վարկին վճարվում են տոկոսներ վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված
բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով, մինչև վարկի պարտքի մարումը:

Տոկոսները պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարելու դեպքում, վարկառուն վարկատուի պահանջով վճարում է տույժ`
չվճարված տոկոսագումարների 0.125% տոկոսի չափով` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (տունը, մեքենան կամ այլ) ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ,
ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ
  ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ
ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
 ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է
ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ
: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ
ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ
 ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ
ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից:

Գրավի վաճառքից ստացված գումարի պակասի դեպքում Հայաստանի Զարգացման և Ներդրումային Կորպորացիան իրավունք ունի ստանալ
պակասող գումարը պարտապանի այլ գույքից և հաշիվներից՝ իր պահանջները բավարարելու համար:

 

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ և ամբողջական մարումն իրականացվում է փոխառուի գրավոր ծանուցման հիման վրա:
Առանձին դեպքերում վարկային կոմիտեի որոշմամբ կարող են սահմանվել վարկի վաղաժամկետ մարման պայմաններ:

 

Վարկային հայտի և վարկը վարկառուին տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման ժամկետները

Վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո կատարվում է վերլուծություն և վերլուծության
արդյունքներով վարկային գործը ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի
քննարկմանը: Վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին: Վարկի` իրավասու
մարմնի կողմից հաստատման և տրամադրման օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել երեսուն օրացուցային օրը:

 

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Վարկի տրամադրման համար հիմք հանդիսացող գործոններն են` ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների, շահույթի մարժայի, մարման
օրերի քանակի, պարտքի սպասարկման, կապիտալի համարժեքության, գրավի իրացվելիության և ապահովվածության աստիճանի և այլ ցուցանիշների
բավարար մակարդակը:

Վարկի մերժման համար հիմք հանդիսացող գործոններն են`նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև
գործարարության նկարագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից, այլ պատճառներ:

 

Հաճախորդներին ֆինանսավորման նպատակով Կորպորացիայի հետ համագործակցող կառույցներից անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման,
ինչպես նաև վարկերի վերաֆինանսավորման/սուբսիդավորման նպատակով հաճախորդը ներկայացնում է  համաձայնություն՝ վերջինիս գործունեության
վերաբերյալ իրավական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև ցանկացած այլ տվյալներ, այդ թվում` բանկային և առևտրային գաղտնիք կազմող
տեղեկատվության տրամադրման վերաբերյալ: Կից ներկայացված է համաձայնության օրինակելի ձևը:

 

Վարկային հայտի ուսումնասիրության համար պահանջվող փաստաթղթերի ցանկ։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Օգտակար տեղեկատվություն

Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար,
տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/
ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ
ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ
ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»

 

Ֆոնդեր

 

Եվրոպական Ներդրումային Բանկի մասնակցությունը. 

 

Եվրոպական Ներդրումային Բանկը, որը հանդիսանում է Եվրոպական Միության ֆինանսական կազմակերպությունը ստեղծված Եվրոպական Միության
Գործունեության Պակտի 308 հոդվածով, ֆինանսական կազմակերպությունների հետ կողք կողքի մասնակցում է այն ներդրումային ծրագրերում, որոնք
կազմում են Եվրոպական Միության նպատակների մաս: Այս ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրված վարկերը ընձեռում է ֆինանսական
առավելություն, որն արտահայտված է վարկի տոկսադրույքի մեջ: Նշված ֆինանսական առավելությունը կազմում է առնվազն 200 բազիսային կետ տարեկան
համեմատած այն տարեկան տոկոսադրույքի, որն առաջարկվում է  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի կողմից նմանատիպ վարկերի
համար առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման:

Տոկոսադրույքը

Անվանական տոկոսադրույք 11.0 %

Փաստացի տոկոսադրույք  11.57%  հետևյալ պայմանների դեպքում

Տրամադրում

Վարկառուին տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել նախատեսվող համապատասխան նախագծի արժեքի 100%-ը:

Ֆինանսավորման ոլորտները

Էներգաարդյունավետ, կանանց ձեռներեցության, մարզային զարգացման, թվայնացման և ավտոմատացման նախագծեր հետևյալ ոլորտներում.

  • գյուղատնտեսություն,
  • արդյունաբերություն (այդ թվում՝ գյուղմթերքի վերամշակում),
  • զբոսաշրջություն:

Շահառուներ

Միկրո, Փոքր և Միջին ինքնավար ձեռնարկություններ, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը վարկի հատկացման դիմումը ներկայացնելու
պահին, ինչպես նաև ինքնավար Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ, որոնց համախառն աշխատակիցների քանակը մեծ է 250-ից և չի գերազանցում
3,000-ը հատկացման դիմումը ներկայացնելու պահին:

Պահանջի զիջում

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով, “Գերմանահայկական Հիմնադրամ” Ծրագրի Կառավարման
Գրասենյակի գրավոր պահանջը ստանալուց հետո ՀՀ Կենտրոնական բանկի օգտին զիջում է Շահառուների նկատմամբ իր իրավունքները, ինչպես նաև կատարում
նշված իրավունքների (և դրանց հետ կապված այլ իրավունքների) զիջումից բխող անհրաժեշտ գործառնություններ:

Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից սահմանված ԱՐԳԵԼՎԱԾ վարք

ԵՆԲ-ի միջոցներով ֆինանսավորված ենթածրագրերին վերաբերող բնապահպանական և սոցիալական հարցերի  դեպքում  դիմել հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր
Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին,
  հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040, Էլ. փոստ` info@dica.am:

 

 

ՀՄՀ-Հայաստան վարկային ծրագրի փոխառության պայմանագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

 

2021 թվականի ապրիլի 5-ին  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի , ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ-ի ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի
“Գյուղական Ֆինանսավորման Կառույցի”  միջև կնքված փոխառության համաձայնագրի շրջանակներում “Հազարամյակի մարտահրավեր” Կորպորացիայի
“Ջրից դեպի շուկա” ծրագրի պայմաններին հաճախորդի ներկայացրած դիմումի համապատասխանության դեպքում տրամադրվում են վարկեր հետևյալ պայմաններով՝

Արժույթը ՀՀ դրամ
Գումարը մինչև 30 մլն. ՀՀ դրամ
Անվանական տոկոսադրույքը 12% 
Փաստացի տոկոսադրույք 12.80%  հետևյալ պայմանների դեպքում
Ժամկետ մինչև 7 տարի

 

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ հետ համագործակցության շրջանակներում տրամադրվող վարկեր և լիզինգներ

 

2021 թվականին  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի և ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
միջև կնքված պայմանագրի շրջանակներում  տրամադրվում են վարկեր և լիզինգներ հետևյալ պայմաններով՝

Արժույթը ԱՄՆ դոլար
Գումարը մինչև 500,000 ԱՄՆ դոլար
Անվանական տոկոսադրույքը 8․5% 
Ժամկետ մինչև 5 տարի
Արտոնյալ ժամկետ մինչև 12 ամիս

 

 

Վարկի/լիզինգի առավելագույն գումարը մեկ փոխառուի գծով չպետք է գերազանցի ներդրումային ծրագրի արժեքի 80%-ը և նոր
ներդրումային ծրագրի արժեքի 70%-ը։

Վարկերը և լիզինգները տրամադրվում են արդյունաբերական, արտադրական, գյուղատնտեսական, առևտրային կամ ծառայությունների
մատուցման հետ կապված օբյեկտների ստեղծման, արդիականացման, ընդլայնման և դիվերսիֆիկացման համար հատուկ նախագծեր կամ
ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու համար:

 

KfW բանկի “ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցում” վարկային ծրագիր

2022 թվականի դեկտեմբերի 15-ին “Հայաստանի զարգացման և  ներդրումների կորպորացիա”  ՈՒՎԿ ՓԲԸ և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվել է Գլխավոր վարկային պայմանագիր KfW բանկի “ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցում” վարկային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի պայմաններին հաճախորդների ներկայացրած դիմումի համապատասխանության դեպքում տրամադրվում են վարկեր հետևյալ պայմաններով՝

Արժույթը ՀՀ դրամ
Գումարը մինչև 260 մլն ՀՀ դրամ
Անվանական տոկոսադրույքը 11.75%  (արժեշղթայի ֆինանսավորման և օրգանական ենթավարկեր)

13%       (ներդրումային ենթավարկ)

Ժամկետը մինչև 5 տարի

 

 

Նախարտահանման ֆինանսավորմամբ տրամադրվող վարկեր “Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն”
ԱՓԲԸ հետ համագործակցության շրջանակներում

 Վարկի նպատակ

Շրջանառու միջոցների ձեռքբերում արտահանման պայմանագրի կատարման համար:

Տրամադրման ժամկետ

Մինչև 18 ամիս

Վարկի ապահովագրություն

Վարկերն ապահովագրվում են “Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն” ԱՓԲԸ-ի կողմից:

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն ‘  Գյուղատնտեսական վարկեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ,
ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

 

Վերջին թարմացում ` 27.03.2024 10:14