Հայտարարություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան որոշել է. Ռազմական դրությունով պայմանավորված, վարկային կազմակերպության զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

 

 

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված` Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան (DICA) սույն թվականի մարտի 16-ից իր բոլոր գործընկերների հանդեպ` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ (լիզինգառուներ), ցուցաբերել է անհատական մոտեցում, հնարավորություն է տվել մարումները կատարել ազատ գրաֆիկով, ինչը ուշացում չի համարվել, ուշացման համար տույժ, տուգանք չի հաշվարկվել, հետևաբար չեն վատացել տվյալ գործընկերների վարկային պատմությունները։
Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ից չի գործելու մարումներն ազատ գրաֆիկով կատարելու հնարավորությունը։ Հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ խուսափելու ժամկետանց պարտավորություններ և հետևաբար վատ վարկային պատմություն ունենալուց։
Կարևորելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ առնչվող անձանց խնդրում ենք հնարավորինս սահմանափակել միջանձնային գործնական շփումները՝ օգտվելով հաղորդակցման առցանց, հեռահար տարբերակներից, բանկային օնլայն ծառայություններից, դրամական փոխանցումների վճարահաշվարկային այլ համակարգերից:
Հայտնում ենք նաև, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան շարունակում է իրականցնել իր բնականոն գործունեությունը՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում տնտեսվարողներին առաջարկելով մատչելի և արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ:

 

Սույն հայտարարությունը համարվում է պատշաճ ծանուցում վարկային կազմակերպության հաճախորդների, ինչպես նաև վարկային կազմակերպության հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ անձանց համար։

 

Հարգանքով՝ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.:

Հեռ.՝ +37460 506556, +37410 708020, +37410 708030, +37410 708040

ֆաքս՝ +37410 708020 (8888)

Վեբ կայք՝ www.dica.am

Էլ. փոստ` info@dica.am

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Վերջին թարմացում ` 17.12.2021 12:17