Սպառողի իրավունքներ

Դուք կարող եք բողոք պահանջը ներկայացնել ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով`
Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա
Աշխատանքային Ժամերն են` 9:00-18:00
Հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Նաիրի Զարյան 74 շենք, 277 շին.
Էլ. հասցե` info@dica.am

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈՒՆԵՔ

Բողոքի ներկայացման հայտ

 

Տեղեկացնում ենք, որ ցանկացած անձ իրավունք ունի «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ ստանալու`

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը կամ այդ փաստաթղթերի պատճենները:

Վերոնշյալ տեղեկությունները կազմակերպությունը տրամադրում է հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անվճար: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`

 

  • առձեռն` կազմակերպության գրասենյակում,
  • էլեկտրոնային փոստով` info@dica.am

 

Հաճախորդների դիմումները ներկայացվում են գրավոր եղանակներով՝ առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ արկղի միջոցով: Դիմումները պետք է տվյալներ պարունակեն Հաճախորդի անվան /անվանման/, գույքային պահանջի չափի, պահանջի բովանդակության և դիմումի ներկայացման ամսաթվի վերաբերյալ: Բողոքները քննության են առնվում համապատասխան աշխատակիցների կողմից: Ընկերությունը պարտավոր է հաճախորդի բողոքը ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան` համաձայն Կենտրոնական բանկի 8/04 Կանոնակարգի: Հաճախորդների բողոքների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները, հաճախորդի բողոքը քննության չառնելու և բողոքի ներկայացման այլ պահանջները կարգավորվում են Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ՛՛Գործարար վարվելակերպի կանոնները՛՛ ներքին իրավական ակտով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Աշխատանքային Ժամերն են` 9:00-18:00
Հասցե՝  0010, ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Էլ. հասցե` info@fsm.am
Վերջին թարմացում ` 6.04.2021 18:06