10.08.2018

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերություն:

 Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է ֆինանսավորել ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի և սահմանամերձ համայնքների զարգացմանը

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան, կարևորելով տվյալ տարածաշրջանում “Տավուշ տեքստիլ” ընկերության գործունեության ռազմավարական նշանակությունն ու արտահանման մեծ ներուժը, իր որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աջակցել է “Տավուշ տեքստիլ” ընկերությանը՝ տրամադրելով ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում աննախադեպ պայմաններով արտոնյալ վարկեր, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը գործարկել Արծվաբերդ և Բերդ համայնքներում գտնվող արտադրամասերը, նպաստել արտադրանքի  արտահանման  ծավալների ավելացմանը և  ստեղծել նոր աշխատատեղեր:

“Տավուշ տեքստիլ” ընկերությունը ներկայումս հանդիսանում է բանվորական ձեռնոցների արտադրության ոլորտի առաջատարներից և արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է: Ընկերությունն իր գործունեության ընթացքում գրանցել է զարգացման դինամիկ աճ՝ շարունակաբար ավելացնելով արտադրանքի և արտահանման ծավալներ: